ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օսկար 2016»․ արդյունքները հայտնի են, գլխավոր ինտրիգը՝ բացահայտված (լուսանկարներ)

ՖՈՏՈ

ԱՄՆ-ում ավարտվեց «Օսկար 2016» մրցանակաբաշխությունը, որն այս անգամ բավական ինտրիգային էր՝ ողջ աշխարհն անհամբեր սպասում էր, թե Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես «Օսկարի» կարժանանա, թե ոչ։

88-րդ արարողության ինտրիգը բացահայտվեց մրցանակաբաշխության վերջում՝ Լեոն «վեցերորդ փորձից հետո» վերջապես արժանացավ մրցանակին՝ ճանաչվելով լավագույն դերասան։ Նշենք, որ նա 6-րդ անգամ էր առաջադրվում Օսկարի։ Նա հաղթեց «Փրկվածը» ֆիլմում կատարած դերի համար։

Չնայած ակնկալիքներին, որ «Փրկվածը» կճանաչվի լավագույն ֆիլմ՝ այն անվանակարգում հաղթեց «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը, որը պատմում է Բոսթոնի լրագրողների հետաքննության մասին։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց երիտասարդ գեղեցկուհի Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում դերի համար։

Ընդհանուր առմամբ, իր չորրորդ «Օսկարը» շահեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուն՝ «Փրկվածը» ֆիլմի համար։ Նա լավագույն ռեժիսորն է։ Երկրորդ պլանի լավագույն դերասան/դեսանուհին ճանաչվեցին Մարկ Ռայլենսը՝ «Լրտեսական կամուրջ» եւ Ալիսիա Վիկանդերը՝ «Աղջիկը Դանիայից» ֆիլմերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular