ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատերական գործիչների միության 75-ամյակի առթիվ գիրք կհրատարակվի

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակի առթիվ գիրք կհրատարակվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 26-ին նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: «Մենք տպագրության ենք պատրաստում միության պատմության մասին գիրք: Հույս ունեինք, որ արդեն պատրաստ կլինի, բայց ձգձգվեց` ոչ ֆինանսական պատճառներով, որովհետև վարչապետն է հովանավորել: Նուրբ աշխատանք է պահանջում` հանկարծ որևէ մեկին բաց չթողնենք, չմոռանանք»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:
Նրա տեղեկացմամբ` գիրքը գրել է թատերագետ Հայկազ Երանոսյանը: «Գիրքը դեռ վերնագիր չունի, բայց դա ամենահեշտ հարցն է: Ամենադժվարն այն է, որ լիարժեք լինի: Այն բավական լուրջ արխիվային նյութ կներառի»,-շեշտեց Հակոբ Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահի տեղեկացմամբ` նախատեսված են նաև այլ միջոցառումներ:
«Հոբելյանական համերգ ենք նախատեսում բոլոր թատրոնների մասնակցությամբ: Գուցե անենք երկու համերգ, որոնցից մեկը բարեգործական լինի: Մեր բոլոր թատրոնները, անվանի դերասանները պատրաստ են մասնակցել»,-ընդգծեց նա` հավելելով, որ միջոցառումները կլինեն գարնան վերջում:
Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին է նվիրված այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular