ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած իրանական մշակույթին նվիրված ցուցահանդեսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված իրանական մշակույթին: Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկաներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:
Նշենք նաև, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular