ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի դեպք դպրոցում. 14-ամյա տղան կրտսեր դասարանի աշակերտուհու հետ փորձարկել է այն ամենը, ինչ տեսել է պոռնոֆիլմերում. Չափահասների համար

ՎԻԴԵՈ

Վիլյամ Նիկոլսոնը ընդամենը 12 տարեկան էր, երբ սկսեց նայել պոռնոգրաֆիկ ֆիլմեր: Տղան այնքան տարվեց դրանցով , որ սկսեց իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար փորձարկումներ կատարել Դարլինգթլի դպրոցի փոքրիկ աշակերտուհու հետ: Մի քանի տարի Վիլյամը պարբերաբար աղջկան ցուցադրել է էրոտիկ ֆիլմերը, հետո փորձեց կրկնել այն, ինչ տեսել էր, -հաղորդում է Metro- ն:

Միջադեպը գաղտնի է մնացել մինչեւ 2015 թվականը, մինչեւ աղջիկը բռնաբարության մասին պատմել է ընկերուհուն: Դատարանում պարզ է դարձել, որ մեծահասակների ֆիլմերի ազդեցության ներքո Վիլյամը սկսել հաճախ բաց թողնել դասերը, հետո ամբողջովին դադարել է դպրոց գնալ: Բռնաբարությունից տուժած աղջիկը ասել է, որ նրան մշտապես տանջում են գիշերային մղձավանջները:

«Երբ դա տեղի ունեցավ, ես շփոթված էի, գիտեի, որ դա սխալ է, բայց վախենում էի խոսել այդ մասին»

Վիլյամը, ով արդեն 19 տարեկան է, մեղավոր է ճանաչվել բռնաբարության, բռնաբարության փորձի, երկու հարձակումների եւ երեխային սեռական գործունեության դրդելու մեջ: Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում եւ ընդգրկվել՝ սեռական հանցագործների գրանցամատյանում:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular