ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երևանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ և շուրջ 600 փայտյա աղբամաններ: Այժմ մեկնարկել են նախկինում տեղադրվածների մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները: Մասնավորապես, այս տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս մասնակի նորոգվել է «Երևան» ձուլվածքով 286 նստարան և 488 փայտյա աղբաման, իսկ հիմնանորոգվել է 16 նստարան և 9 աղբաման: 

Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular