Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մովսես Երեմյանի կնոջ նախկին լուսանկարները հայտնվել են համացանցում. Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսինն է եղել նա

ՖՈՏՈ

Դերասան Մովսես Երեմյանի կինը` Աննա Սիմոնյանը, այժմ ներկայանում է որպես դերասանուհի և հանդես է գալիս «Արմենիա TV»–ի նոր հեռուստասերիալում` «Նռան հատիկում»։ Սա Աննայի առաջին փորձն է խաղալ սերիալում։ Նրա խոսքով` ամուսնու ներկայությունը նկարահանման հրապարակում իրեն շատ է օգնում։–Աննա, սկսել եք խաղալ «Նռան հատիկ» հեռուստասերիալում` որպես դերասանուհի։ Ինչպե՞ս որոշեցիք ներկայանալ այս ոլորտում, ի՞նչ կերպարով եք ներկայանում։– Առաջարկը ստացա պրոդյուսեր Դիանա Գրիգորյանից։ Ես Մովսեսի հետ գնացել էի նկարահանման, ինձ նկատեցին և առաջարկեցին խաղալ սերիալում։ Մեծ սիրով համաձայնեցի, շատ ուրախ էի, որ հենց Մովսեսի հետ եմ խաղալու։ Ինձ համար դա շատ կարևոր է։Մարմնավորում եմ Մալենային, որը գլխավոր կերպարի` Մովսեսի հերոսի հարսնացուն է։ Կերպարն ինձ դուր է գալիս, հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող կերպար է` խելոք աղջիկ է, որը ստատուսով բարձր ընտանիքից է։ Կարծում եմ` սիրվելու նախադրյալներ ունի։

 –Առաջին անգամ եք ներկայանում որպես դերասանուհի։ Ի՞նչ բարդությունների եք բախվում։

 –Սա իմ խաղալու առաջին փորձն է, սակայն մասնագիտական կրթություն ունեմ։ Կրթությունս ստացել եմ ԱՄՆ–ում` Դրամատիկ և երաժշտական համալսարանում։ Փորձի պակաս ունեմ, քանի որ խաղացել եմ միայն թատրոնում, այն էլ` անգլերենով։ Ինձ համար բարդ է, քանի որ թե՛ հայերենի հետ կապված խնդիրներ կան, թե՛ տեսախցիկի հետ աշխատանքն է նոր, սակայն ամեն ինչ անում եմ` այս հարթակը ճիշտ օգտագործելու և ավելի զարգանալու համար։

 Մովսեսն ի՞նչ խորհուրդներ է տալիս Ձեզ։–Մովսեսն ամեն հարցում օգնում է ինձ։ Նա իմ ամենաճիշտ քննադատն է։ Միգուցե, շատ մարդիկ ինձ չասեն բացթողումը, բայց նա, անպայման, ասում է սխալս։

 –Նման դեպքերում անխուսափելի են դառնում խոսակցությունները, որ ամուսինը կնոջն «առաջ է տանում»։ Պատրա՞ստ եք քննադատությունների։–Պատրաստ եմ ամեն տեսակի խոսակցության։ Ինձ համար առավել կարևոր է, որպեսզի գնահատեն իմ խաղը, իսկ առօրյա խոսակցություններն ինձ այդքան էլ չեն հետաքրքրում։–Ի՞նչ եք կարծում, Ձեր խաղով կարժանանա՞ք բարձր գնահատականի, թե՞ առայժմ բացթողումները շատ են։–Իմ տեսանկյունից, իհարկե, թերությունները շատ են, աճելու և բացվելու տեղ շատ կա։ Թե հանդիսատեսն ինչպես կգնահատի, ենթադրել չեմ կարող։ Ամեն դեպքում, կարծում եմ, խաղս հետագայում շատ ավելի լավ կլինի։

 –Աննա, Դուք, պարուհի եք, որոշ ժամանակ առաջ փորձեցիք ներկայանալ որպես հաղորդավարուհի, իսկ հիմա արդեն խաղում եք հեռուստասերիալում։ Էկրանին լինելու ձգտում մի՞շտ եք ունեցել, թե՞ Մովսեսի ազդեցությամբ։–Չէի ասի` սա էկրանին լինելու ձգտում է, ուղղակի փոքրուց եղել եմ արվեստի մարդ։ Ամեն ինչ սկսվել է պարից, որից հետո մարդիկ նկատել են, որ ունեմ դերասանական տաղանդ։ Երբ տեղափոխվեցինք Նյու Յորք, որոշեցի գնալ քասթինգի ու հասկանալ` ունե՞մ համապատասխան տաղանդ, թե՞ ոչ։ Քասթինգն անցա ու ստացա ուսում։ Հետագայում կանգ առա, քանի որ սկսեցի ուշադրություն դարձնել պարին և անձնական կյանքիս։

 Ինձ համար կարևոր էր սխալ տեղում չհայտնվել։ Ես շատ ավելի հետաքրքրված եմ թատրոնով, սակայն այն շատ ժամանակ է պահանջում, որն այս պահին չեմ կարող տրամադրել։

 –Հասցնո՞ւմ եք համատեղել ընտանեկան գործերն ու աշխատանքը։– Թեև զբաղվածությունս մեծ է, ամեն ինչ անում եմ հաճույքով։ Եթե ինչ–որ բան չեմ հասցնում, մեր ծնողներն օգնում են։ Ամեն ինչ համահունչ առաջ է գնում։ Սովորում եմ համատեղել աշխատանքը և տան հոգսերը։–Աննա, այժմ չեք դասավանդում պար։ Ինչո՞ւ։–Ավելի շատ կենտրոնացած ենք դերասանական կարիերայի և մեր անձնական կյանքի վրա։ Միգուցե, հետագայում կրկին դասավանդեմ։–Խոսակցություններ կան, որ Ձեր ընտանիքում համալրում է սպասվում, այդ պատճառով էլ դադարել եք պար դասավանդել։Ես ուզում եմ բաց թողնել այս հարցի պատասխանը։ Ես և Մովսեսն ուզում ենք, որ այս հարցի պատասխանը մնա մեր անձնականը։

 

–Աննա, մեզ տված հարցազրույցում Մովսեսն ասել է, որ ամուսնությունից հետո ավելի հասուն է դարձել։ Ձեր դեպքում է՞լ է փոփոխությունն ակնհայտ։

 

–Միանշանակ, երկուսիս մոտ կա փոփոխություն։ Բոլոր նորաստեղծ ընտանիքներում այդ փոփոխությունները լինում են, որպեսզի կարողանան հարմարվել միմյանց, իրենց նոր ապրելակերպին, հետագա ծրագրեր կազմեն։ Կարծում եմ` երկուսիս մոտ էլ ակնհայտ է տարբերությունը։րքան էլ հետաքրքրիր ու հաճելի լինի սիրելի մարդու հետ ապրելը, ընտանեկան կյանքը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ բարդություններ եք ունենում` որպես երիտասարդ աղջիկ։–Մենք ամուսնացած ենք արդեն մեկուկես տարի: Մանր, փոքր կենցաղային հարցեր կան, բայց գլոբալ խնդիրներ չկան։ Ասում են, որ ամենադժվարն ամուսնության առաջին տարին է։ Ես համամիտ եմ, որովհետև առաջին տարվա ընթացքում մարդիկ ավելի են ծանոթանում իրար հետ։ Որքան էլ վստահ լինեն, որ գիտեն միմյանց, ի հայտ են գալիս նոր մանրուքներ, սովորում եք, մեկդ մյուսիդ համար ինչ–որ բաներ եք շտկում։ Մենք էլ ենք ունեցել նման խնդիրներ, սակայն դրանք ջրի հոսքի պես առաջ գնացին և լուծվեցին։–Առաջին տարվա ընթացքում ի՞նչ բարդություններ են եղել, ի՞նչ անսպասելի բացահայտումներ եք արել։–Ես ջղայնանում էի, որ ինչ–որ տեղից ուշանում էինք։ Ես ավելի պունկտուալ եմ, Մոսոն` հանգիստ։ Այլ բան մտքիս չի գալիս, քանի որ հիմա շատ համահունչ է ամեն ինչ։ Արդեն գիտենք` ինչպես հասկանալ միմյանց։–Ամեն դեպքում, ընտանեկան խնդիրներից ոչ ոք չի կարողանում խուսափել։ Հիմա ինչի՞ շուրջ կարող եք վիճել, որքա՞ն են տևում վեճերը։–Իհարկե, լինում են վեճեր, սակայն ի տարբերություն առաջին տարվա` ավելի ուշ–ուշ։ Հիմա նաև ավելի կարճ են տևում։ Մենք կոմպրոմիսի ենք գնում։ Լինում են նաև դեպքեր, երբ չենք խոսում, թողնում ենք իրավիճակը սառչի։ Հետո չենք էլ նկատում` ինչպես ենք սկսում խոսել իրար հետ։

–Տղամարդկանց հատուկ է ունենալ վերջին խոսքի իրավունքը։ Մովսեսի մոտ կա՞ այդ դրսևորումը։

–Չեմ կարծում կա ինչ–որ տղամարդ, որը չունի իր մեջ այդ բնավորությունը։ Ես չեմ կարծում, որ միայն Մովսեսը, հայրս կամ եղբայրս են այդպիսին։ Թե՛ իմ, թե, Մովսեսի ընտանիքում տղամարդիկ ավելի իշխող են։ Դա ինձ դուր է գալիս, ուղղակի կինը պետք է իմաստուն լինի, որպեսզի նման հարցերը կոնֆլիկտ չդառնան։ Կինը պետք է ճիշտ մոտեցում ունենա, զիջող լինի, որպեսզի հարցը դրան չհասնի։ Բոլոր տղամարդիկ ունեն այդ հատկությունը։

–Ձեր և Մովսեսի առօրյան միասին է անցնում, աշխատանքը համատեղ է, սակայն կարևոր է նաև առանձին ժամանց ունենալը։ Միասին աշխատելն ինչպե՞ս է անդրադառնում հարաբերությունների վրա, կարողանո՞ւմ եք նաև առանձին կազմակերպել ժամանցը։

– Մեր հարաբերությունների վրա դա շատ լավ է անդրադառնում։ Մենք ունենում ենք նաև առանձին ժամանակ, քանի որ յուրաքանչյուր ոք ունի դրա իրավունքը։ Երբեմն, ես եմ ժամանակ անցկացնում իմ ընտանիքի, ընկերների հետ, երբեմն` ինքը, սակայն մեզ դուր է գալիս, որ օրվա մեծ մասը միասին ենք լինում։


Ահա, թե ինչպիսին է եղել Աննան մի քանի տարի առաջ

Related image

Մանրամասները՝ այստեղ

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել
Ամենադիտված