ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն անտարբեր չմնաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր վաղ առավոտյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, պահանջելով, որ իրեն այցելեն պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Slaq.am-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց, որ արդեն այդ մասին զեկուցվել է Գագիկ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյանն արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է գնալ դեպքի վայր և պարզել երիտասարդ տղայի պահանջը: Սակայն մինչ Վահե Էնֆիաջյանի դեպքի վայր հասնելն արդեն իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը, որից հետո տեղափոխվել է ոստիկանություն»:
 
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն այս անգամ ևս անտարբեր չմնաց և փորձեց օգնել երիտասարդին:
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular