Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Ագնեսա Շահնազարյանը. Ահա, թե ով է նրա Տղամարդը, ում հետ էլ ապրում է դերասանուհին

ՎԻԴԵՈ

Այսօրվա մեր զրուցակիցը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է:    

-Այժմ, բացի սերիալային զբաղվածությունից, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նաև «Պենելոպե» մոնոներկայացմամբ, որով մասնակցել եմ «Արմմոնո» փառատոնին, այժմ շրջագայում եմ աշխարհի տարբեր երկրներում

-Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատում էիք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Այն Պարոնյան թատրոնով փոխելու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ:

-Այո, Սունդուկյան թատրոնում աշխատել եմ 1996 թվականից: Երկու-երեք տարի առաջ, երբ տեղափոխվել էի Ռուսաստանի Դաշնություն, իմ պայմանագրի ժամկետը լրացավ: Քանի որ Հայաստանում չէի, չէի կարող այն երկարաձգել: Վերադարձից հետո հասկացա, որ ժանրային փոփոխություն եմ ուզում, կյանքի նոր փուլը ցանկացա նոր թատրոնում սկսել:

-Մեկնեք էիք Մոսկվա, հիմնել էիք Ձեր սեփական բիզնեսը: Ի՞նչը Ձեզ վերադարձրեց Հայաստան՝ հայրենասիրությունն ու կարո՞տը:

-Մարդիկ միշտ մտածում են, որ ես շատ առաջադեմ եմ, իմ տեսակը դրսում շուտ կհարմարվի: Ինքս էլ իմ մասին նման կարծիք ունեի: Բայց պարզվեց, որ այդպիսին չեմ… Այո, շատ հայրենասեր եմ, շատ եմ սիրում իմ երկիրը: Իմ տեսակը դրսում իր տեղը երբեք չի կարող գտնել: Նույնիսկ կապ չունի, թե որքան գումար ես աշխատում: Եթե քո սիրելի գործով չես զբաղվում և այն հողի վրա չես, որտեղ միշտ ապրել ես, քեզ միշտ էլ օտար ես զգում: Երևի, դա էր պատճառը, որ ես «գլխապատառ» վերադարձա Հայաստան: Աստված չտա, որ գնալու մասին նորից մտածեմ: Հուսանք, այնպես կլինի մեր պետությունում, որ երբեք ու ոչ-ոք գաղթի ճանապարհը նորից չի բռնի:

-Բայց դերասանները հաճախ բարձրաձայնում են, որ այստեղ ապրելը դժվար է:

-Դժվարությունը մասնագիտության հետ որևէ կապ չունի: Մեր օրերում, առհասարակ, դժվար է բոլորի համար: Մարդկանց աչքերից, դեմքից զգացվում է, որ դժվարությամբ են ծայրը-ծայրին հասցնում: Բնականաբար, սոցիալական այս վիճակը տանում է նրան, որ մարդիկ նորից մտածեն երկրից դուրս գալու մասին: Այդ թվում ինձ համար ևս սարսափելի դժվար է. ունես նոր մտահղացումներ, շատ պլաններ, որոնք իրականացման են սպասում: Դրան որոշ չափով սոցիալական վիճակն է խանգարում, որոշ չափով՝ հոգեվիճակը: Այսօր շատ դժվար է կայանալ, հաստատվել ու փորձել առաջ գնալ: Հուսանք, որ ամեն ինչ կփոխվի:

-Սեփական բիզնես ունենալու փորձ արդեն ունեք: Չե՞ք ցանկանում այստեղ էլ գեղեցկության սրահ ունենալ, որը եկամտի գլխավոր աղբյուր կծառայի:

-Իհարկե, ցանկանում եմ: Ես սիրում եմ աշխատել, և միշտ էլ նպատակ եմ ունեցել՝ ունենալ իմ բիզնեսը: Բայց այսպիսի ճշմարտություն կա. երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չի լինում, ցանկացած բիզնես սկսելուց առաջ պետք է գիտակցես, որ այն դատապարտված է փլուզման, անհաջողության: Եթե մարդիկ այսօր գումար չունեն, հացի խնդիր են լուծում, ըստ իս, յուրաքանչյուր էսթետիկ հաճույք պատճառող բան ստեղծելն անիմաստ է: Ամենամեծ երազանքս եղել է մանկական կենտրոն ունենալը: Երեխաներն այնտեղ կսովորեին, նաև ներկայացումների միջոցով կդաստիարակվեին, ճաշակ կձևավորվեր: Իհարկե, կենտրոնը նաև ժամանցային ուղղվածություն կունենար: Բնականաբար, այս երազանքս այժմ անհնար է իրականացնել, քանի որ մեծ գումարների հետ է կապված: Չեմ կարծում, որ Հայաստանում ապրելով՝ նման բան կկարողանամ երբևէ ստեղծել: Թեպետ՝ Աստված առաջ, չգիտենք մեզ ինչ է սպասվում:

-Ագնեսա, էկրանից այն կողմ, նաև բեմում դուք բավական էմոցիոնալ եք: Իրական կյանքում այդ էմոցիաները պահպանվո՞ւմ են:

-Իսկապես, ես շա՜տ էմոցիոնալ մարդ եմ, ինչն էլ էկրանից փոխանցվում է: Դա նաև այն բանից է գալիս, որ իմ տեսակով շատ մարդասեր եմ, զգացմունքային: Ինձ երբեմն թվում է, որ զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է:

-Երբևէ պահի տակ որոշում կայացրե՞լ եք, որի համար զղջացել եք հետագայում:

-Ոչ, ես այն տեսակն եմ, որը երբեք չի զղջում իր քայլերի համար, այլ ժպտում է ու անցնում: Նման մի դեպք կպատմեմ. 22-23 տարեկան էի և բոլոր հայկական ընտանիքների նման մեր տանն էլ խոսվում էր այն մասին, թե ինչու չեմ ամուսնանում, «տանը մնացի»: Երդվեցի՝ ով առաջինը եկավ ինձ ամուսնության առաջարկ անելու, կհամաձայնեմ: Մեր հարևանի տղան ամուսնության առաջարկություն անողների ցուցակում առաջինն էր, ես էլ համաձայնեցի ու նշանվեցինք: Մեկ-երկու ամիս անց նշանս հետ տվեցի, քանի որ հասկացա, ես այդ մարդու հետ չեմ կարող ապրել, դա պահի տակ էմոցիոնալ կայացրած որոշում էր, որը, բնականաբար, երկար շարունակվել չէր կարող (ծիծաղում է): Կարծում եմ, բոլորի կյանքում էլ պատահում է, որ պահի տակ պատասխանատու և կարևոր որոշում են կայացնում:

Շարունակությունը՝  Այստեղ

Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանԻսրայելի մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցըՀայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ)Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերելՕրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորություն տեսնում եմ․ Արամ ՎարդևանյանՆույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան ԴանիելյանԻնձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ ՍրբազանՎաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ ՍրբազանՇատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ ԳասպարյանՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ)«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներինԱզատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան«Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համարՉընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ)Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ ԱլիևՄեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի ՀովհաննիսյանՀակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի․ Մելիք-ՇահնազարյանՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնումՏավուշը հանուն հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարՄիրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարըՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՄարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհինՊարզվել է ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին (լուսանկարներ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են (տեսանյութ) Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է գետը․ զոհեր և վիրավորներ կանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Նոր տեղեկություն ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման մասին2-ամյա երեխան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնիԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. Հայրապետյան Նպաստ ստացողներին սպառնում են զրկել աջակցությունից, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մահացել է Կարեն ՍարիբեկյանըԼույս ա լինելու, որովհետև սա ճշմարտության, մաքրության երթ ա․ Արամո 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր Ոստիկանները ձերբակալում են դասադուլին մասնակցած Սլավոնական համալսարանի ուսանողին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են
Ամենադիտված