ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց է հրաժարվել Versace նորաձեւության տունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե նորաձեւության տներն աստիճանաբար սկսեն սթափվել ու գիտակցել, որ տարիներով իրենց նախաձեռնությամբ կենդանիներ են սպանվել հանուն մորթու, դա արդեն իսկ մեծ քայլ կլինի, հրաշալի կլինի եթե մյուսներն էլ հետեւեն նրանց օրինակին, իսկ աստղերն էլ միանան թրենդին ու Պամելա Անդերսոնի նման անցնեն արհեստական մորթու։ 

Իտալական Versace նորաձեւության տան ղեկավար Դոնալթելա Վերսաչեն հրաժարվել է հագուստի ու աքսեսուարների ստեղծման համար բնական մորթի օգտագործել։

«Մորթի՞։ Ես այլեւս դրան չեմ մասնակցում։ Ես չեմ ուզում սպանել կենդանիներին՝ նորաձեւության ստեղծելու համար։ Դա ինձ սխալ է թվում»,- հայտնել է նա իր դիրքորոշումը։

Մորթուց հրաժարվել են նաեւ Tom Ford ու Givenchy նորաձեւության տները։ 2017-ի դեկտեմբերի 17-ին բնական մորթի գործածելուց հրաժարվելու մասին հայտնել էր նաեւ ամերիկյան Michael Kors ընկերությունը։ Այդ որոշումն անդրադառնալու է բրիտանական Jimmy Choo ապրանքանիշի վրա եւս, որը հուլիսին ավելի քան 1․1 մլրդ դոլարով գնվել էր Michael Kors-ի կողմից։ Որոշումը կայացվել էր կենդանիների պաշտպանության հարցերով PETA (People for the Ethical Treatment of Animals) կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

2017-ի հոկտեմբերին բնական մորթուց հրաժարվելու մասին է հայտնել նաեւ իտալական Gucci նորաձեւության տունը։ Առաջին հավաքածուն, որն աջակցում է ապրանքանիշի նոր քաղաքականությունը, 2018-ի գարնանն է ներկայացվելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular