ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարնանային ծառատունկի համար մայրաքաղաք են ներկրվել գնդաձև ակացիաներ ու նոճիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում գարնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով Իրանից ներկրվել են դեկորատիվ ծառեր՝ շուրջ 3500 գնդաձև ակացիա և 700 նոճի: Դրանք շուրջ 12000 տեղական տնկիների հետ կհամալրեն երևանյան փողոցներն ու հրապարակները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս
բոլոր դեկորատիվ ծառերն ընտրվել են ոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելով և հարմարեցված են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Ծաղկապատման ծրագրի շրջանակում էլ Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1 100 000 ծաղկասածիլ: Դրանք այժմ ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի քաղաքային տնկարան, իսկ ապրիլի 25-ից արդեն կտնկվեն վարչական շրջանների՝ այդ նպատակով առանձնացված տարածքներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular