Կաշվե բաճկոն. այս գարնան հիթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեզոնի ամենապահանջված հագուստն ու աքսեսուարները: Այս գարնան must have-ներից է կաշվե բաճկոնը:
Լինի սեւ, թե սպիտակ, շագանակագույն, թե վարդագույն, ռոքերների նախընտրած վերնազգեստն այս սեզոն տեղին կլինի ավելի, քան երբեւէ: Երեւանյան մեղմ գարունը տրամադրում է թեթեւ բաճկոնների, ինչն էլ հնարավոր է ոչ շատ հաստ կաշվի դեպքում:
Նման բաճկոնները համադրելի են ինչպես ջինսե տաբատների, այնպես էլ՝ զգեստների եւ կիսաշրջազգեստների հետ:
Կոշիկների ընտրության հարցում նույնպես կարելի է համարձակություն ցուցաբերել եւ համադրել դասականն ու սպորտայինը: