ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրատեսիլի» մասնակից Ալման՝ «ARMENИЯ» ֆիլմի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքայել Արամյանի, Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Արսեն Գրիգորյանի, Սաթենիկ Հախնազարյանի, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի մասնակցությամբ «ARMENИЯ» ֆիլմը:

Օրերս տեղի է ունեցել ֆիլմի երեւանյան պրեմիերան, որին անդրադարձել է նաեւ Ալման: Երգչուհին ֆիլմից կադր է հրապարակել եւ գրել.

«Այնքան հուզված եմ՝ հայտնելով, որ ես Հայաստանում ֆիլմում եմ նկարահանվել: Դեռ չգիտեմ, թե ինչպես է հնարավոր Եվրոպայում դիտել այն, բայց, ամեն դեպքում:)»,- Արսեն Գրիգորյանի հետ լուսանկարը մեկնաբանել է Ալման:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Հայապետովն Ալմայի դերի մասին ասել էր.

«Ալման ինքն իրեն է մարմնավորում, եւ դա ֆիլմի այն բանալին է, որը կարող ենք բացահայտել միայն ֆիլմը դիտելով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular