ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-ի աշխարհի ամենահարուստ կանայք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանայք մեծացնում են իրենց ունեցվածքը «Forbes»-ի համաշխարհային ցանկում: Երկրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշը ռեկորդային է:

2018 թվականին «Forbes»-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում կա ռեկորդային թվով կին՝ 256, 2017թ-ին ցանկում կանանց թիվը 227 էր, իսկ նրանց համատեղ ունեցվածքը մեկ տարվա ընթացքում մեծացել է 20 տոկոսով՝ գերազանցելով մեկ տրիլիոն դոլարի ցուցանիշը: Այս տարվա եւս մեկ ռեկորդը. 256 կանանցից 72-ն իրենք են ստեղծել իրենց ունեցվածքը, այլ ոչ թե ժառանգել այն: 2017 թվականին նման կանանց թիվը 56-ն էր, սակայն 10 ամենահարուստ կանանցից 8-ը մեծ ունեցվածքը ժառանգել են, երկուսը ևս մտել են ընտանեկան բիզնես, սակայն այն նշանակալիորեն մեծացրել են:

Փոխվել է վարկանիշային աղյուսակը առաջատարը. նածորդ տարի այն գլխավորում էր L’Oreal-ի հիմնադրի դուստրը՝ Լիլիան Բետտանկուրը, ով նախորդ տարի 94 տարեկանում մահացավ։ Նրա ժառանգորդ Ֆրանսուազա Բետտանկուր-Մեյերն այս տարի ցանկում երկրորդ տեղում է, իսկ ցանկը գլխավորում է Walmart-ի հիմնադրի դուստր Էլիս Ուոլտոնը։

Ստորեւ ներկայացնում ենք ամենահարուստ կանանց տասնյակը.

Էլիս Ուոլթոն՝ 46 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Ֆրանսուազա Բեթանկուր-Մեյեր՝ 42.2 միլիարդ դոլարБогатейшие женщины 2018 года

Սյուզաննա Քլաթթեն՝ 25 միլիարդ դոլարБогатейшие женщины 2018 года

Ժակլին Մարս՝ 23.6 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Յան Խուեյան՝ 21.9 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Լորեն Պաուել Ջոբս՝ 18.8 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Ջորջինա Ռայնհարթ՝ 17.4 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Այրիս Ֆոնտբոնա՝ 16.3 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Էբիգեյլ Ջոնսոն՝ 15.9 միլիարդ

Богатейшие женщины 2018 года

Շարլին դե Կարվալիո-Հեյնեքեն՝ 15.8 միլիարդ դոլար

Богатейшие женщины 2018 года

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular