ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ տենդերի պատմությանը օպերատիվորեն չարձագանքելու դեպքում այն կվերածվի միջազգային սկանդալի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարիա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կեղծված տենդերի թեման այն աստիճան է տարածվել, որ գրեթե բոլորն էլ տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օրինազանցություն է կատարվել հրամանատարության անմիջական մասնակցությամբ:
Զորամասի կողմից հայտարարված տենդերը, որը պետք է շահեր Ար-Բե հայ-բելոռուսական համատեղ ընկերությունը, ապօրինաբար հանձնվել է մեկ այլ ընկերության, ինչի արդյուքնում էլ Ար-Բե-ի իրավունքներն ուղղակի կերպով ոտնահարվել են:Այս կապակցությամբ սակայն, ընկերությունը բնավ չի ցանկանում հետքայլ անել և մտադիր է կեղծիքի բացահայտման համար դիմել բոլոր հնարավոր մարմիններին, ընդուպ մինչև ռուսական դատախազությանն ու կառավարությանը: Քանի որ, կազմակերպած «աֆիոռան» բացահայտելն ընդամենը ցանկության հարց է և այն իրավապահների համար կարող է տևել ընդամենը րոպեներ:Չէ որ նման տեխնիկական զարգացվածության պարագայում շատ հեշտ է պարզել, թե իրականում այդ կեղծ նամակը ով է ուղարկել և ինչ նպատակով: Այդ դեպքում մեղավորներն անմիջապես կբացահայտվեն և պետական գումարներ մխսելու մեղադրանքով կենթարկվեն պատասխանատվության:
Կարծում ենք, որքան երկարի այս սկանդալային գործի բացահայտումը, այդքան ավելի կթեժանա հանրային տրամադրվածության ալիքը և անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:Անգամ Ար-Բե ընկերությունն է պատրաստակամություն հայտնել պարզել կեղծ նամակի հեղինակին, եթե տրամադրվի համապատասխան տեղեկատվություն՝ էլեկտրոնային հասցեի վերաբերյալ: 
Ինչևիցե այս հարցը հավակնում է դառնալ միջազգային սկանդալ, ինչը ձեռք չի տալիս ո՛չ ռուսական կողմին և ո՛չ էլ հայկական: Այդ իսկ պատճառով, այս գործի բացահայտման շահագրգիրռ կողմերը պետք է էլ ավելի եռանդով ներգրավվեն և ներդնեն բոլոր ռեսուրսներն օր առաջ մեղավորներին պատժելու համար:Հակառակ դեպքում հայտնի չէ, թե այս անգործությունն ու տարօրինակ լռությունը ինչպիսի հասարակական տրամադրվածության կհանգեցնի առավելևս, երբ ամեն օր ևս հայտնվում են ընկերություններ, որոնք գրեթե նույն անարդարության զոհն են դարձել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular