ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 8. կանանց տոնը շնորհավորել են Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը: Ազատության հրապարակում դպրոցի ուսանողների կողմից կազմակերպվել է աշխարհի շատ երկրներում մարտի 8-ին անցկացվող պարային ֆլեշմոբ:
     Այնուհետ ուսանողները հանդես են եկել անհատական և խմբային երաժշտական ու պարային համարներով: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 հոգի: Նախաձեռնությանը միացել են նաև տասնյակ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ և մայրաքաղաքում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներ:
     Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ընձեռած հնարավորության համար՝ նախաձեռնության կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց համար հնամենի 2800-ամյա Երևանի սրտում նման ծավալի միջոցառման անմիջական մասնակից լինելը անմոռանալի և պատմական իրադարձություն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular