ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նվեր-քարտերն առձեռն հանձնվել են բոլորին, այդ թվում՝ ԵԾ գործավարին, իսկ ԵԾ մյուս անդամները տեղում չեն եղել. Ա. Գևորգյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե տեղեկությունը, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները Տարոն Մարգարյանից տոնական բացիկ և նվեր-քարտ չեն ստացել, չի համապատասխանում իրականությանը:

«Այն առումով, որ կոնկրետ Ձեր կողմից նշված նվեր քարտերը բաժանվել են բոլորին, և հաշվի առնելով, որ նվեր քարտերը անհատապես են տրամադրվում՝ տվյալ պահին, երբ այցելել են տվյալ խմբակցության աշխատասենյակ, այդ անձինք տեղում չեն եղել: Եղել է գործավարը, և նա ստացել է իր համար նախատեսված և՛ քարտը, և՛ շնորհավորական բացիկն ու ծաղիկը»,-պարզաբանեց Գևորգյանը:

Ըստ նրա, նվերներ քաղաքապետը պատրաստել է բոլոր կանանց համար՝ այդ թվում նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների: 

«Եթե լինեին աշխատասենյակում, անպայման կստանային իրենց նվեր քարտերը։ Հանձնվել է նրանց, ովքեր ներկա են եղել, բոլորին հերթով անցնելով հանձնել են:

Բայց հաշվի առնելով, որ նվեր քարտերը ֆինանսի հետ կապ ունեն, տրամադրվում է ուղիղ՝ առանց միջնորդավորման»,-ասաց նա:

Արթուր Գևորգյանը խորհուրդ տվեց մանրախնդրությամբ չզբաղվել: «Բավական է մանրախնդրությամբ զբաղվել: Եթե դա իրենց մտածելակերպն է, ցավում եմ իրենց համար: Մենք մանրախնդիր չենք»,-ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել, իսկ «խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից»: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատել է տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular