Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամզան Կադիրովի շքեղ առանձնատունը՝ ներսից․ բացառիկ նկարահանում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Չեչնիայի մայրաքաղաքը տոնեց Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը»,- The Daily Beast-ում հրապարակված իր հոդվածում գրում է լրագրող Աննա Նեմցովան: Ավելի քան 100 հազար երիտասարդներ մասնակցեցին երթին, որը գլխավորում էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:

Վերջին 10 տարիների ընթացքում Կադիրովին հաճախ են քննադատել` մեղադրելով ավտորիտար կառավարման եւ մարդու իրավունքների խախտումների մեջ: «Բայց չեչենները գովաբանում են Կադիրովին այն բանի համար, որ ահաբեկչական հարձակումների դեպքերը նվազել են, շենքերը վերականգնվում են ավերակներից, ՌԴ կառավարությունից Չեչնիայի համար սուբսիդավորման տեսքով միլիարդավոր ռուբլի է ստացվում: Հարեւան հյուսիս-կովկասյան հանրապետություններում շատերն ասում են, որ նախանձում են Չեչնիային, որ նա այդպիսի ուժեղ առաջնորդ ունի: Կադիրովն ասել է ինձ. «Քանի դեռ Պուտինն աջակցում է ինձ, ես կարող եմ ամեն ինչ անել. Ալլահ Ագբար»,- գրում է Նեմցովան:

Սակայն նոր հակամարտությունների ուրվականը սկսում է մթագնել իրավիճակը Չեչնիայում: «Կադիրովը բազմաթիվ թշնամիներ ունի, սակայն ամենավտանգավորներից են նրանք, ովքեր Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի շարքերում այժմ հղկում են զինյալների եւ հրամանատարների իրենց հմտությունները»,- ասվում է հոդվածում:

Անցյալ հանգստյան օրերին Կադիրովը կազմակերպել էր մեկ այլ մեծ տոնախմբություն: «Նա նշել է իր ծննդյան օրը, ինչպես նաեւ Գրոզնի քաղաքի օրը»,- գրում  է հեղինակը: Պլանավորվում էին երեկույթներ եւ աստղերի համերգներ: Մոտավորապես ժամը 17-ին համերգասրահի մուտքի մոտ ոստիկանները կանգնեցրել են կասկածելի մի երիտասարդի: «Հենց այդ պահին ուժեղ պայթյուն է որոտացել, որը հիշեցրել է անցյալի պայթյունները, ցնցել Գրոզնին»,- ասվում է հոդվածում:

Ահաբեկիչները նախապես էին ծրագրել հարձակումը «որպես սպառնալիք` ուղղված Կադիրովին եւ Պուտինին»,- ասել է Գրիգորի Շվեդովը`  «Կովկասյան հանգույց» օնլայն գործակալության խմբագիրը: «Եվ թեեւ ոչ մի ուղղակի կապ չի հաստատվել, կիրակնօրյա ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ԻՊ-ի առանցքային առաջնորդներից մեկը` Աբու Օմարը, պատրաստակամություն էր հայտնել 5 մլն. դոլար պարգեւավճար տալ Կադիրովի սպանության համար»,- ասվում է հոդվածում:

«Կովկասի էմիրության» զինյալները Կադիրովին մեղադրում են Հյուսիսային Կովկասում իսլամը ճնշելու եւ Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու մեջ»,- ասել է Շվեդովը:

«Կադիրովն առաջարկում է այլընտրանքային` ռուսամետ իսլամ, որը աջակցություն է վայելում ՌԴ կառավարության կողմից, այդ թվում՝ դպրոցներում կանանց եւ աղջիկների գլխաշոր կրելու կանոնների ներդրումը եւ մզկիթների շինարարության հովանավորումը: Այսօրվա Չեչնիայում Կադիրովն արել է ամեն ինչ, որպեսզի իր կողմը գրավի երիտասարդներին եւ Վլադիմիր Պուտինին ավելի հանրաճանաչ դարձնի, քան ԻՊ-ն է եւ այդ խմբավորման  գաղափարները»,- այսպես է եզրափակում հոդվածը Նեմցովան:

Առավել մանրամասն՝ Այստեղ

Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ
Ամենադիտված