ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս գեներալի մախինացիան բացահայտվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն մի քանի օր է ինչ հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից անօրինական գործողության մասին տեղեկատվությունը: Խոսքը վերաբերվում է զորամասի կողմից հայտարարված 40 տոննա կարագի մատակարաման տենդերի շահելու գործընթացին, որը բացառապես ընթացել է անօրինական ճանապարհով՝ զորամասի հրամանատարի քմահաճույքին համապատասխան: Այս մասին արդեն խոսում են ոչ միայն հայաստանում, այլև արդեն նյութեր են հրապարակվել նաև ռուսական մամուլում, որտեղ ևս անդրադարձել են օրինազանց հրամանատարին և նրա կողմից իրականացված խարդախությանը:
     Ամբողջ պատմությունը սկսել է այն բանից հետո, երբ տենդերը շահած՝ Ար-Բե հայ բելոռուսական համատեղ գործակցություն ծավալող ընկերությանը հաղորդագրություն է ուղարկվել, որ իրենց շահած տենդերը տրվել է մեկ այլ ընկերության, քանի որ իրենցից ավելի քիչ գին առաջարկող է եղել: Սակայն, մանրամասն ուսումնասիրելով ամբողջ պրոցեսը, պարզ է դառնում, որ դա հրամանատարության կողմից իրականացրած խարդախություն է, ինչի արդյունքում էլ տենդերը տրվել է իրենց համար նախընտրելի ընկերությանը, իրենց համար ցանկալի գումարների դիմաց: Սկզբնական փուլում Ար-Բե ընկերությունը, հայտ է ներկայացրել տենդերը շահելու համար, որում նշված է եղել, որ իրենք պատրաստ են կարագի մեկ կիլոգրամը մատակարարել 3390 և ընդհանուր 135.600.000 միլիոն դրամով: Սակայն, այս տարվա փետրվարի 19-ին, վերոնշյալ զորմասն իբր թե նամակ է ստացել Ար-Բե-ից, ինչը բնականաբար հերթական կեղծիքն է, համաձայն որի Ար-Բե-ն բարձրացրել է իրենց կողմից մատակարավելիք կարագի գինը հասցնելով այն 5325 և ընդհանուր 213.000.000դրամի: Այնուհետև իբր թե մեկ այլ ընկերություն առաջարկելով այդ 40 տոննա կարագը մատակարարել 211.000.000դրամով շահել է առաջարկված տենդերը: 
     Միանշանակ այստեղ ամեն ինչ պարզ է, զորամասի հրամանատարությունն է այս ամբողջը կեղծել, որպեսզի շատ հեշտ ճանապարհով, մրցակցությունից դուրս թողնեն Ար-Բե-ին, իրենց նախընտրելի ընկերության շնորհիվ միլիոններ աշխատելու նպատակով:
     Սակայն հայ-բելոռուսական ընկերությունը, հատկապես բելոռուսական կողմի պնդմամբ պատրաստ են բողոք ներկայացնել զորամասի հրամանատարության դեմ, ընդուպ դիմելով մինչև ՌԴ կառավարությանը: Այս անգամ կարծես պաշտոնատար անձի կողմից իրականացված մախինացիան չի հաջողվել և շատ շուտ բացահայտվել է, ինչի կապակցությամբ էլ կարծում ենք բոլոր մեղավորներին կենթարկեն պատասխանատվության, դա բխում է հենց ռուսական կողմի շահերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular