ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի գլխին սև ամպերն են կուտակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանուկ Գուրգենյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.
 
Արդեն մի քանի օր է ինչ մամուլում սկանդալային տեղեկատվություն է տարածվում առ այն, որ Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասի հրամանատարի անմիջական մասնակցությամբ, հայտարարված տենդերի շահելու գործընթացը չի ընթացել ավանդական հունով, այլ իրականացվել է մախինացիայի շնորհիվ: Այս մասին խոսվում է ոչ միայն հայկական մամուլում, այլև ռուսական moscow24.net կայքում, որտղ մասնավորապես նշվում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունը խարդախության շնորհիվ, անձնական շահի հետապնդմամբ կարողացել է իրեն «հարազատ» ընկերությանը տրամադրել առադարկվելիք տենդերը:
Դեպքի վերաբերյալ իրադարձությունների հաջորդականությունը չափազանց պարզ է դասավորվել, որն էլ թույլ է տալիս ասել, որ զորամասին հրամանատար՝ Անատոլի Միխեյեվը, իր պաշտոնական դիրքերի չարաշահմամբ, անմիջական ներգրավածություն է ունեցել տենդերը շահելու գործընթացին, ինչի արդյունքում էլ, նախկինում տվյալ տենդերը շահած և զորամասին կարագ մատակարարող ընկերությունը՝ Ար-Բե, ուղղակիորեն անօրինական կերպով դուրս է մղվել մրցակցությունից: Արդարացի կլինի ասել, որ այս ամբողջ պրոցեսը, զորամասի հրամանատարությունը շատ ցաքուցրիվ կերպով է կազմակերպել, ինչի արդյունքում էլ նման մեծ աղմուկ է բարձրացել այս դեպքի կապակցությամբ: Վերոնշյալ հրամանատարության պարզաբանման համաձայն, իրենք ինչ-որ նամակ են ստացել Ար-Բե ընկերությունից, որտեղ նշված է եղել, թե իբր իրենք մատակարարվող կարագի գինը բարձրացնում են և այդ ցուցիչով են պատրաստվում մասնակցել տենդերի: Նրանց պնդմամբ նախկին 135.000.000դր-ի փոխարեն, այդ մատակակարումը պետք է իրականացվեր 213.000.000դր-ով, սակայն հետագայում պարզ է դարձել, որ ինչ-որ մի անհայտ ընկերություն, այն շահել է 211.000.000դր-ով: Համաձայնեք, որ շատ պրիմիտիվ «ատկատի» մեխանիզմ են մտածել /կեղծ նամակ/, արագ մոտավորապես հարյուր միլիոն դրամ գրպանելու համար: Սակայն Ար-Բե հայ-բելոռուսական համատեղ ընկերությունը, պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել խնդրի լուծմանը, անգամ դիմել են զինվորական դատախազություն և պատրաստ են խնդրի լուծմանը հասնելու համար դիմել նաև ՌԴ կառավարություն:
Քանի որ, դեպքի առնչությամբ աղմուկ է բարձրացվել ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում, վերոնշյալ սահմանապահ զորմասի հրամանատարը ճիշտ կանի շատ արագ կերպով բավարարել Ար-Բե-ի արդարացի պահանջը, հակառակ դեպքում դատարանում դա տեղի կունենա և այդ դեպքում, դժվար թե գեներալը շարունակի պաշտոնավարել, իսկ Ար-Բե-ի վճռականությունը խոսում է հենց դրա մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular