ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամպիցիլին, բիսեպտոլ, պենտալգին…ո՞ր դեղերը հնարավոր չէ գնել մարտի մեկից՝ առանց բժշկի դեղատոմսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը, որի համաձայն երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։

Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը:

Ահա այն ամենապահանջված և հաճախ վաճառվող դեղերը, որոնք այսուհետ հնարավոր չի լինի գնել առանց դեղատոմսի։

Հակավարակային դեղեր

Էրիթրոմիցին (հաբեր)

Էրիթրոմիցինը մանրէաստատիկ հակաբիոտիկ է, այն ցուցված է դիֆտերիայի, կապույտ հազի, տրախոմայի, բորցելոզի, քութեշի, գոնորեայի և այլ հիվանդությունների դեպքում։

Ամոքսիցիլին (դեղապատիճներ)

Ամոքսիցիլինը լայն սպեկտորի կիսասինթետիկ պենիցիլինների շարքին դասվող հակաբիոտիկ է։ Ունի մանրէասպան ազդեցություն։

Ֆլուկոնազոլ (հաբեր)

Ֆլուկոնազոլը դասվում է այսպես կոչված «հակասնկային դեղորայքի» շարքին։ Այն կիրառվում է սնկերից առաջացած ինֆեկցիաների բուժման ժամանակ, ինչպես նաև կարող է կիրառվել կանդիդոզային ինֆեկցիաների կանխարգելման ժամանակ։

Ֆուրադոնին (հաբեր)

Ֆուրադոնինը ցուցված է միզուղիների ոչ բարդ ինֆեկցիաների դեպքում (սուր ցիստիտ, բակտերիուրիա, ուրետրիտ և այլն) և ուռոլոգիական վիրահատությունների ու հետազոտությունների դեպքում հիվանդությունների կանխարգելման ժամանակ։

Դիֆլուկան (դեղապատիճներ)

Դիֆլուկանը հակասնկային դեղամիջոց է։

Բիսեպտոլ (հաբեր)

Բիսեպտոլը կոմբինացված հակաբակտերիալ դեղամիջոց է` մանրէասպան ազդեցությամբ։ Այն ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։

Տետրացիկլին (հաբեր)

Տետրացիկլինը ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում` թոքաբորբ, բրոնխիտ, անգինա, խոլեցիստիտ, պիելոնեֆրիտ, աղիքային ինֆեկցիաներ, էնդոկարդիտ, էնդոմետրիտ, պրոստատիտ, սիֆիլիս, գոնորեա , բրուցելոզ, փափուկ հյուսվածքների թարախային ինֆեկցիաներ և այլն։

Ամպիցիլին (ներարկման համար նախատեսված փոշի)

Ամպիցիլինը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Կիրառվում է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։

Ֆլյուկոստատ (դեղապատիճներ)

Ֆլյուկոստատը հակասնկային դեղորայք է։

Աուգմենտին (հաբեր)

Աուգմենտինը կոմբինացված հակաբիոտիկ է, որը պարունակում է ամոքսիցիլին և կլավուլանային թթու։

Ազիմակ (դեղապատիճներ)

Ազիմակը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Ցուցված է անգինայի, սինուսիտի, օտիտի, բակտերիալ բրոնխիտի դեպքում։

Հոգեմետ նյութեր պարունակող դեղեր

Պենտալգին

Պենտալգինի բաղադրության մեջ առկա է պարացետամոլ և պրոպիֆենազոն, պենտալգինն ունի ցավազրկող և ջերմիջոցնող ազդեցություն։ Պենտալգինում առկա է նաև կոֆեին, որը հոգեխթանիչ է։ Պենտալգինում առկա կոդեինն ունի ցավազրկող ազդեցություն։

Սոլպադեին (լուծվող հաբեր)

Սոլպադեինը կոմբինացված դեղորայք է, որն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակահազային ազդեցություն։

Վալիում (հաբեր)

Վալիումը տրանկվիլիզատոր է, ունի հանգստացնող, հակաջղաձգային և քնաբեր ազդեցություն։

Կաֆետին

Պրոպիֆենազոն և պարացետամոլ պարունակող կաֆետինն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն։

Հորմոնալ դեղամիջոցներ

Դեքսամեթազոն (լուծույթ)

Դեքսամեթազոնն ունի հակաբորբոքային, հակաալերգիկ, իմունոդեպրեսիվ ազդեցություն։

Յոդոմարին 200 (հաբեր)

Յոդոմարին 200–ը լրացնում է յոդի դեֆիցիտն օրգանիզմում` խոչընդոտելով յոդի դեֆիցիտից առաջացող հիվանդությունների զարգացումն ու նպաստելով վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը։

Լ–Թիրօքսին (հաբեր)

Լ–Թիրօքսինի բաղադրության մեջ մտնող լևոթիրօքսինն իր ազդեցությամբ նման է մարդու էնդոգեն թիրեոիդ հորմոնին։

Օքսիտոցին (հաբեր)

Օքսիտոցին հորմոնը նպաստում է ծննդաբերության ընթացքում արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը։ Արհեստականորեն սինթեզված օքսիտոցինը, որը ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներմկանային եղանակով, կիրառվում է ծննդաբերությունը դրդելու կամ խթանելու նպատակով, ուժգնացնելով կծկանքը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular