ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին: 

Ահռելի է նրա ավանդը ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Նրա բերմադրած ֆիլմերը պատմություններ են տարբեր ժամանակաշրջանների հայ մարդկանց ճակատագրերի մասին, իսկ պետական մրցանակների արժանացած «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը», անկասկած, համալրել են հայ կինոյի դասականների շարքը: Մտավորականի իր բարձր կերպարով Ալբերտ Մկրտչյանը բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, իսկ նրա ֆիլմերը՝ բացառիկ արժեքներ, որոնք դեռ երկար կշարունակեն կրթել նոր սերունդներ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մկրտչյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև նրա արվեստի բազմահազար երկրպագուներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular