ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհասկանալի «ծագումնաբանությամբ» գործիչներին հասարակությունը ուշադրություն չի դարձնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
 
Առհասարակ ցանկացած քաղաքական իրադարձության վերբարյալ յուրաքանչյուր փորձագետ, քաղաքագետ կամ քաղաքական վերլուծաբան կարող է զուտ սուբյեկտիվ դիրքորոշում արտահայտել, սակայն երբ դա արվում է չափազանց կողմնակալ ձևով, դուրս է լինում տրամաբանության սահմաններից և ակնհայտորեն արտացոլում է ինչ-որ մեկի, ոչ թե տվյալ խոսքը արտաբերողի մտածելակերպը, դա արդեն պատվեր է և միանգամայն անընդունելի գործելաոճ: Երեկ իրենց վերլուծաբանների տեղ դրած Արմեն Բադալյանն ու Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը, շեղվելով բուն կոնտեքստից, իրենց ծախված մարդու ոճին հարիր մեկնաբանություն են արել, որը բնավ չի համապատսխանում իրականությանը:
 
Նշենք, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է դաշինքի պատգամավորներին, այնուհետև նաև դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որից հետո ներկյացրել է սեփական ծրագիրն ու երկրի զարգացման տեսլականները: Այդուհանդերձ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նաև ժողով դաշինքի պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը սատարելու հարցը: Եվ քանի, որ Սարգսյանի ծրագիրն ու զարգացման տեսլականը շատ մոտ է «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված ծրագրային կարևորագույն 15 դրույթներին, որոշում է կայացվել սատարել նրա թեկնածությունը: Սա քաղաքականության մեջ ընդունված կարգ է, երբ անկախ անձերի փոխհարաբերություններից, ընդունվում է որոշում, որը բխում է քաղաքական նպատակահարմարությունից և հետագայում կարող է դրական արդյունքների արձանագրման հեռանկար ունենալ:
 
Այստեղ ամեն ինչ այնքան պարզ է և թափանցիկ, որ միայն Ստյոպա Սաֆարյանի և Արմեն Բադալյանի նման անհասկանալի «ծագումնաբանությամբ» գործիչներին է հատուկ ձվի մեջ մազ փնտրելու գործընթացը, իսկ իրականում նրանց նմանների վրա հասարակությունը ուշադրություն չի դարձնում, այս դեպքում կարևորը հանրությանը տեսանելի գործելն է ինչն էլ անում է «Ծառուկյան» դաշինքը, մնացած անիմաստ և դատարկ խոսակցությունները, գռոշի արժեք չունեն այս պարագայում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular