ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարշահոտության քարոզիչներին դավաճանի ամպլուան խորթ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ մարդիկ ու կազմակերպություններ հանդես են եկել բաց նամակով ու կոչ են արել Երևանի քույր քաղաքներին դադարեցնել համագործակցությունը Երևանի ու Երևանի քաղաքապետարանի հետ: Երբ նայում ենք այդ մարդկանց ու կազմակերպությունների անվանացանկը, տեսնում ենք, որ գործ ունենք Երկիր Ծիրանիի գարշահոտության ակցիայից ժամեր անց արագորեն դեպքի վայր ժամանած ու ակցիա կազմակերպած, այնուհետ մամուլն ու սոցցանցերը իրենց ակտիվությամբ գրավել փորձող կոնկրետ մարդկանց հետ: Այդ մարդկանց միավորում է մեկ բան ՝ թամաշան: Ավելի շուտ թամաշայից դրամաշնորհային նախագիծ կազմելու ունակությունը: 

Նրանք մեծ հաշվով Զարուհի Փոստանջյանի քաղաքական հետագծի վրա թքած ունեն: Նրանց հետաքրքրում է մի բան ՝ որսալ ընթացիկ որևէ թեմա, հարմարեցնել այն արտասահմանյան որոշակի դոնորների քիմքին, փաթեթավորել այն հավուր պատշաճի ու մատուցել: Հաշվի առնելով, որ այժմ մոդայիկ է կանանց դեմ բռնությունների թեմայով դրամաշնորհներ ստանալը, այդ մարդիկ ու կազմակերպությունները շտապեցին հենց այդ սոուսի ներքո ներկայացնել քաղաքապետարանում տեղի ունեցածը: Պատահական չէ, որ նրանք այժմ էլ շարունակում են իրենց նման գործելաոճը: 

Բայց, ինչպես ասում են ՝ Աստված իրենց հետ: Յուրաքանչյուր ոք վաստակում է իր պատկերացրած բարոյական արժեքների ու մասնագիտական որակների սահմաններում: Այստեղ ամենացավալին այլ բան է, որ փաստացի ներքաղաքական խնդիրը դուրս է հանվում, դառնում է արտաքին խնդիր ու որ ամենավատն է ՝ վնասում է Երևան քաղաքի համբավին:

Երևանի իշխանություններն ու ընդդիմադիր ավագանիները անցողիկ են: Մնայուն է մի բան ՝ Երևան քաղաքն իր պատմությամբ ու ներկայով: Շատ լավ հասկանալով, որ այժմ նախապատրաստություններ են ընթանում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ, ու որ այդ նախապատրաստությունների մեջ ներառված են նաև Երևանի քույր քաղաքները, «ներսի դավաճանները» սեփական մորթապաշտական շահերից ելնելով որոշել են վնասել քաղաքի համբավին: 

Իհարկե, Երևանի քույր քաղաքներում հասկանում ու տարբերում են իրական քաղաքականությունը գարշահոտությունից ու գարշահոտության քարոզչությունից: Բայց այն հանգամանքը, որ որոշ մարդիկ պատրաստ են խոսելով ամբողջ ժողովրդի անունից ու խոսելով այնպիսի թեմաներից ինչպիսիք Երևան քաղաքն է, փորձում են առաջ տանել իրենց նեղանձնական ու նեղխմբային շահերը, դա ցավալի է բոլորիս համար: 

Արմեն Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular