ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellness-ի դռների մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
 
Օրաթերթերից մեկ մոտ կարծես վատ ավանդույթ, կամ, ժողովրդական լեզվով ասած, «խասիաթ» է ձևավորվել ժամանակ առ ժամանակ անպայման անդրադառնալ Multi Wellness սպորտային համալիրին։ Դեռ ընդամենը 2 շաբաթ էր անցել վերջերս հրապարակված ակնհայտ կեղծ ու ստահոդ հոդվածից, այսօր էլ լրագրողի մտքով անցել է հերթական հերյուրանքը հրապարակել Multi Wellness-ի մասին։
Լրագրողը գրել է, որ Multi Wellness-ը արտոնյալ պայմաններով վարկ է առաջարկում մարդկանց՝ իր ծառայություններից օգտվելու համար։ Սակայն լրագրողը ջանք ու եռանդ չի խնայել այս ամենը բացասական երանգով ներկայացնելու համար։ Արդյունքում ստացվել է անգրագետ մի նյութ, քանի որ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ բացասական բան տեսնել այնտեղ, որ երևանյան սպորտային համալիրներից մեկը արտոնյալ պայմաններ է առաջարկում՝ իր մոտ մարզվելու համար, քանի որ խոսքը գնում է առանց կանխավճարի, զրո տոկոսադրույքի մասին։ Նշենք, որ անգամ զարգացած երկրներում դա լայնորեն օգտագործվող պրակտիկա է։
Ավելին, ցանկալի կլիներ, որ բոլոր մյուս սպորտային կոմպլեքսները օրինակ վերցնեին հենց Multi Wellness-ից․ ի վերջո սպորտը, առողջ ապրելակերպը միայն դրական և գովելի երևույթներ են, իսկ դրան նպաստող որևէ ընկերություն միայն գովեստի է արժանի։ 
Լրագրողը փորձել է իր գրածին բացասական երանգ հաղորդել նաև հատուկ օգտագործելով և շեշտելով «սաունա» բառը, դրանով կարծես ակնակրկելով, որ վարկ է տրամադրվում «սաունա» այցելելու համար։ Հենց դրանով է լրագրողը մատնել իր անգրագետ լինելու փաստը, քանի որ փաստել է, որ սաունան չի տարբերում սպորտային համալիրից։ Այո՛, Multi Wellness-ում կա նաև շոգեբաղնիք, բայց սպորտից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդ կփաստի, որ յուրաքանյուր սպորտային համալիրում կա շոգեբաղնիք, որն անհրաժեշտ է մարզվելուց հետո մարմինը թուլացնելու կամ ավելորդ քաշից ազատվելու համար։ Իսկ լրագրողը ակնհայտորեն սպորտից անտեղյակ մեկն է։ Բայց մի՞թե իրավունք ունի սպորտից կիլոմետրերով հեռու լրագրողը, որը մարզային համալիրի շոգեբաղնիքը ներակայացնում է որպես «սաունա», ընդհանրապես մեկ տող անգամ գրել սպորտային համալիրի մասին։ Դա նույնն է, երբ գետաձին փորձի դատողություններ անել ֆիզիկայի մասին, չնայած գետաձիու մոտ դա թերևս ավելի լավ ստացվի, քան տվյալ լրագրողի մոտ սպորտային համալիրի մասին գրելը։ 
Իսկ եթե խնդիրը որևէ քաղաքացու անվճարունակ լինելու փաստն է, ապա բոլորն էլ հասկանում են, որ արտոնյալ պայմաներով վարկը ուղղակի առաջարկվում է, ոչ թե պարտադրվում, և այդ վարկից օգտվելը կամ չօգտվելը բացառապես քաղաքցաու որոշելիքն է։ 
Այսքանից հետո մնում է ենթադրել, որ լրագորղին պարզպես «նստացրել են» Multi Wellness-ի թեմայի վրա և ուղարկել են սպորտայիհն համալիրի մատույցներ՝ օրուգիշեր հերթապահելու ու մի հիմարություն գրելու մասին, նա էլ ստիպված նման ձևով է կատարում իր վրա դրված առաջադրանքը, կախվելով փրփուրներից։ 
Ինչևէ գործի գիտակ մարդիկ հասկանում են,որ այս ամենից սպորտային համալիրը միայն շահելու է, քանի որ սա հրաշալի գովազդ է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular