Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարիբեկ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն զարմանալի չէր, անգամ սպասելի, երբ կայքը, ավելի կոնկրետ ոմն լրագրող, ատամները սրած փորձում է ինչ-որ բան գտնել վերոնշյալ համալիրում՝ բարի համբավը արատավորելու համար: Այս անգամ ևս ինչպես և նախորդ անգամն էր, նրանց կողմից ներկայացված «բում» նյութի ակտուալության երկարակեցությունը մի քանի րոպե տևեց, երբ ընթերցողն ամբողջությամբ ծանոթացավ տեքստին: «Մեգալրագրողն» այս անգամ անդրադարձել էր սպորտային համալիրում տրամադրվելիք առանց տոկոսադրույքի տարեկան փաթեթ ձեռք բերելու ծառայությանը, որը նախատեսված է այն այցելուների համար, ովքեր ցանկանում են ամսական վճարելով, առանց կանխավճարի զրո տոկոսադրույքով: Ուշադրություն դարձրեք վարկի առանց տոկոսի տրամադրվելու հանգամանքին և միանգամից ակնհայտ կդառնա, որ անգամ ներքոհիշյալ լրագրողիկի տխրահռչակ համբավի պարագայում, հնարավոր չէր լինի կախվել փրփուրներից: Սակայն լրագրողը գնաց ռիսկի և արդյունքում խայտառակեց և իրեն և այն կայքն ու թերթը, որով հրապարակվեց այդ նյութը: Գոնե միայն այն հանգամանքը, որ ի տարբերություն մյուս սպորտային համալիրների այստեղ այդ ծառայությունը տրամադրվում է առանց տոկոսադրույքի պետք է որ ազդակ հանդիսանար արկածախնդիր և նյութապաշտ լրագրողի համար, քիթը չմտցնել այնտեղ, որտեղ վատաբանելու առումով անելիք չկա: Հասկանալի է, որ պատվիրատուն ամեն գնով արդյունք է պահանջելու, սակայն վերցված պատվերը անհամեմատ ծանր է լրատվականի քաշից և այդ առումով անիրագործելի, ինչի կապակցությամբ ուղղակի խորհուրդ կտանք չջղաձգվել և այսքանից հետո ընդունել պարտությունն ու դադարեցնել նման խեղկատակին հարիր գործելաոճը: