ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթով մի հոդված էր հրապարակվել, որում նշվում էր, որ Multi Wellnes ժամանցի կենտրոնում «սաունայից, լողավազանից» օգտվելու համար արտոնյալ պայմաններով վարկ է տրամադրվում: Կարծես ոչ մի արատավոր կամ քննադատության ենթակա երևույթ չի նկատվում ասվածի մեջ, սակայն լրագրողը ջանք ու եռանդ չի խնայել հոդվածը ներկայացնելու այնպես, որ հանրության մոտ այլ կարծիք ձևավորվի: Նախ լրագրողի անգրագիտության մասին:
Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից: Երկրորդ այդ նույն վարկը, որը տրամադրվում է ի դեպ առանց տոկոսադրույքի նպատակաուղղված է այն անձանց, ովքեր այս ծառայության միջոցով ևս հնարավորություն կունենան օգտվել առողջ ապրելակերպ վարելու իրավունքից և դրա դիմաց կվճարեն ամսական, ինչը միանգամայն տրամաբանական է: Երրորդ լրագրողը ակնհայտ կերպով կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել, ինչը վկայում է այն մասին, որ այս հոդվածը նրան պատվիրվել է: 
Եթե այդքան «մտահոգ» լրագրող էր և փորձում էր հանրությանը իրազեկել վերը նշված թեմայի մասին, ապա գոնե պետք է մի քանի այլ, գործող սպորտային համալիների նույն ծառայությունների մասին ևս տեղեկացներ, միայն մի բացառությամբ, որ ի տարբերություն Multi Wellnes-ի, մնացյալ սպորտային համալիրները տրամադրում են շատ բարձ տոկոսադրույքներով:Բայց, քանի որ լրագրողը իր պատվերի շրջանակում այլ նպատակ էր հետապնդում գերադասել է խեղաթյուրել եղելությունը:
Այսքանից հետո մնում է հուսալ, որ պատվիրատուն իր նպատակին հասնելու համար այսուհետ կհրաժարվի անգրագետ պատվեր կատարող օբյեկտներից և պատվեր տալուց առաջ, ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրի դաշտը, որպեսզի պատվերը բումերանգի էֆֆեկտ չունենա, ինչպես այս դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular