Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են աղջիները անում դա. 4 կարևոր փաստ աղջիկների մասին

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Օրալ սեքսի այն տեսակը, որը տղամարդն է ընդունում սեքս-զուգընկերոջից, կոչվում է մինետ: «Մինետ» բառը՝ որպես տերմին, ծագում է ֆրանսերենից, բառացի թարգմանությամբ նշանակում է «կատվիկ, փիսիկ», խոսակցականում՝ «խուտուտ տալ, շոյել»: Սա հավաքական անվանումն է օրալ սեքսի այն տեսակի, որի դեպքում առնանդամը գրգռվում է առնանդամն ընդունող զուգընկերոջ բերանի, լեզվի, ատամների ու կոկորդի միջոցով: Բացի մարդկանցից, մինետը՝ որպես երեւույթ, հանդիպում է նաեւ կապիկների ու, օրինակ, չղջիկների մոտ:

 


Մինետի 3 ամենահայտնի տեխնիկաներն են.

*Ֆելյացիա՝ այս դեպքում առնանդամի պասիվ գրգռումը տեղի է ունենում զուգընկերոջ կողմից համբուրելու, լիզելու, լպստելու, նրբորեն կծոտելու միջոցով: Որպես կանոն, մեծ ուշադրություն է դարձվում առնանդամի գլխիկին: Որպես լրացուցիչ շոյանք՝ կարող են մասնակցել նաեւ ձեռքի ափերը՝ վերուվար շարժվելով առնանդամի ցողունի վրայով:

*Իրումացիա՝ սա օրալ սեքսի ակտիվ տարբերակ է: Այս դեպքում առնանդամն է ակտիվորեն շարժվում ու բերանի խոռոչի մեջ ֆրիկցիաներ կատարում, իսկ ընդունող կողմն ավելի պասիվ է մնում: 

*Աուտոֆելյացիա՝ սա մինետով ինքնաբավարարման անվանումն է, երբ առնանդամը գրգռվում է սեփական բերանի ու լեզվի միջոցով:

Ստանում եմ ամենաբազմազան նամակներն այս ամենի մասին հարցերով, որոնք կամ անձնական կարծիք են ակնկալում, կամ մասնագիտական լուսաբանում: Սկսեմ այն ամենահաճախ տրվող հարցերից, որոնցով որեւէ մասնագետի դիմելն անիմաստ համարեցի:

*Կարո՞ղ եմ կուսությունս կորցնել, եթե օրալ սեքսով  (մինետով) զբաղվեմ:

Տղամարդուն օրալ սեքսով (մինետով) բավարարելու արդյունքում ոչ մի կերպ հնարավոր չէ կուսություն կորցնել: Եթե, իհարկե, այդ ընթացքում դուք կամ նա չվերցնեք 18-22 սմ-ոց երկարավուն, կոշտ որեւէ առարկա եւ չներմուծեք ձեր հեշտոցի մեջ ողջ երկայնքով: Այլ ոչ դեպքում դա հնարավոր չէ: Այնպես որ, կարող եք հանդարտվել ու հանգիստ խղճով հաճույք ստանալ: Ավելի ճիշտ՝ պարգեւել: Կամ՝ երկուսն էլ: 

*Կարո՞ղ եմ հղիանալ օրալ սեքսի (մինետի) արդյունքում:

Հղիանալ օրալ սեքսի արդյունքում հնարավոր չէ, քանզի բերանի խոռոչից սկսվող ուղիները չեն հասնում արգանդ, որտեղ սպերմատոզոիդին սպասում է ձվաբջիջը: Իսկ հղիանալու համար պարտադիր է սպերմատոզոիդի ու ձվաբջջի հանդիպումը: Այնպես որ, հանդարտվեք ու հաճույք ստացեք: Ավելի ճիշտ՝ հաճույք պարգեւեք: Կամ՝ երկուսն էլ: 

*Կա՞ որեւէ արտաքին նշան, որից տղամարդը կարող է գուշակել, որ ես օրալ սեքսով (մինետով) եմ զբաղվել:

Եթե դուք չբացեք ձեր բերանն ու զրուցելիս պատահաբար չպատմեք, որ օրալ սեքսի փորձ եք ունեցել, ապա ոչ մի այլ արտաքին նշանից հնարավոր չէ դա գուշակել: Եթե ծածուկ պահելը գերնպատակ է, ապա սեքս-զուգընկերոջ հետ անկողնում հայտնվելիս կամ չպետք է օրալ սեքսի անցնեք, կամ անցնելիս պետք է այն վատ, կծելով ու ցավեցնելով անեք, որպեսզի նախկին փորձը չծիկրակի: Եվ վերջապես, եթե նախորդ օրալ սեքսից հետո չմոռանաք սերմնանյութի հետքերը մաքրել դեմքից, գուշակել գործնականորեն հնարավոր չի լինի:

*Կամուսնանա՞ ինձ հետ որեւէ տղամարդ, եթե ես օրալ սեքսի (մինետի) փորձ եմ ունեցել:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենթամշակույթի (սուբկուլտուրայի) տեր անձ կընտրեք՝ որպես ամուսին: Ամեն դեպքում, եթե, ինչպես արդեն վերեւում նշեցի, ամենուրեք չբացեք ձեր բերանն ու բառացի չպատմեք, թե ինչպես եք օրալ սեքսի փորձ ծավալել, միգուցե եւ ամուսնանաք որեւէ տղամարդու հետ:

*Ամուսինս (ընկերս) ավանդական դաստիարակության ու հայացքների տեր մարդ է: Ինչպե՞ս ակնարկեմ նրան, որ օրալ սեքս եմ ցանկանում:

Այստեղ ընտրությունը մեծ չէ՝ ըստ իս: Երկուսից մեկը՝ կամ ամուսնուն եք ուղեկցում սեքսոլոգի մոտ՝ պարզելու համար, թե ինչու են դաստիարակությունն ու հայացքները խանգարում նրան օրալ սեքսից հաճույք ստանալուն, կամ ինքներդ եք գնում հոգեբանի մոտ՝ պարզելու համար, թե ձեր ինչին է պետք ամուսնուն օրալ սեքսով բավարարելը:

Ներկայացնեմ նաեւ մինետի հետ կապված 9 հարցը, որոնց պատասխանների համար զրուցել եմ բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ:

1.Հնարավո՞ր է մինետի միջոցով սեռավարակի անցումը: 


-Իհարկե, հնարավոր է: Նման դեպքերում հաճախ թե՛ այցելուն, թե՛ բժիշկը հաշվի չեն առնում այս հանգամանքը, նշանակված բուժումն այլ ընթացք է ստանում, ու արդյունքում խնդիրն ու վերջնական բուժումն ավելի են բարդանում: 

2.Ո՞ր դեպքում է ավելի բարձր որեւէ վարակի անցման հավանականությունը՝ բերանից առնանդամ, թե՞ առնանդամից բերան: 

-Իրականում, ընդգծված տարբերություն չկա: Ու սեռավարակներից զատ, պետք է հաշվի առնել հետեւյալը՝ բերանի խոռոչի ոչ պաթոգեն միկրոֆլորան միզուկի համար խորթ է ու, ներթափանցելով այնտեղ, կարող է միզուկաբորբեր առաջացնել: Լինում է նաեւ հակառակ անցումը բերանի խոռոչ՝ առաջացնելով լնդերի, կոկորդի ախտահարում եւ խնդիրներ: Առնանդամից բերան ախտահարման հավանականությունը նվազում է, եթե բերանի լորձաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ, չկան վնասված ատամներ, ու եթե մինետից առաջ եւ հետո համապատասխան միջոցներով բերանի ողողում ու առնանդամի մշակում է կատարվում:

3.Կարո՞ղ է կինը մինետի ընթացքում օրգազմ ապրել:

- Կինը կարող է մինետի ժամանակ օրգազմ ապրել՝ կախված զուգընկերոջից ու մինետի նկատմամբ վերջինիս վերաբերմունքից, այն բանից, թե ինչ տեղ է զբաղեցնում մինետը տվյալ կնոջ սեքսուալ մշակույթում, կնոջ սեռական կոնստիտուցիայից, գրգռվածության մակարդակից եւ այլն:

4.Կարելի՞ է արդյոք օրալ սեքսով (մասնավորապես՝ մինետով) զբաղվել հղիության ընթացքում:


- Հղիության ժամանակ կարելի է, իհարկե, եթե զուգընկերն առողջ է (չունի սեռավարակներ) ու հղիին չի վարակի: Կան զույգեր, որ հղիության ընթացքում նախընտրում են սեռական կյանքի այս ձեւը՝ վագինալ սեքսի տհաճ կամ տեխնիկապես բարդ լինելու պատճառով:

5.Օրգանիզմի համար որեւէ վտանգ պարունակո՞ւմ է արդյոք սերմնանյութ կուլ տալը:

- Սպերմա կուլ տալը վտանգավոր չէ: Նույնիսկ պնդումներ կան, որ օգտակար է՝ ի հաշիվ սպերմայի հարուստ սպիտակուցակազմի: Ցանկության դեպքում կարելի է առանց որեւէ մտահոգության կուլ տալ այն, եթե չկա անհատական անտանելիություն սերմնանյութի նկատմամբ:

6.Արդյո՞ք մինետի չարաշահումը կարող է սպառնալ տղամարդու հաճույքին վագինալ սեքսի ժամանակ:


- Իրականում, չարաշահում բառն այստեղ միանշանակ չի կարող դիտարկվել, քանի որ սահմանված թվեր ու չափորոշիչներ չկան ոչ մինետի, ոչ սեքսին վերաբերող որեւէ այլ գործողության համար: Կարեւորն այն է, որ դա երկուստեք ցանկալի ու հաճելի լինի: Սակայն պետք է հաշվի առնել, որ մինետի ու ավանդական սեքսի ժամանակ տղամարդու հաճույքաբեր զգացողությունները տարբերվում են: Ու եթե տեւական ժամանակ զույգի սեքսուալ ռացիոնում միայն մինետն է, վագինալ ակտի ժամանակ կարող են որոշակի խորթ զգացողություններ առաջանալ: Բայց սա պարտադիր չէ ու կարգավորվում է ժամանակի ընթացքում:

7.Հնարավո՞ր է մինետի ժամանակ վնասել առնանդամը, օրինակ՝ կոտրել:

- Իհարկե հնարավոր է վնասել, ու հանդիպում են նման դեպքեր: Սա հիմնականում առնանդամի կառուցքվածքի ու մինետի տեխնիկաների մասին ճիշտ տեղեկատվության չտիրապետելու պատճառով է: Էրեկցված ու պրկված անդամն ավելի հեշտ է վնասել` սկսած քերծվածքներից, մինչեւ արյունահոսող վերքեր, այդ թվում՝ նույնիսկ կոտրվածք: 

8.Հնարավո՞ր է հաղթահարել ործկալու ռեֆլեքսը:


-Նախ պետք է հասկանալ ործկալու ռեֆլեքսի առաջացման պատճառը: Այն առաջանում է, երբ անդամը գրգռում է քիմքը: Սա, իհարկե, մեխանիկական պատճառ է: Կարելի է կարգավորել ներթափանցման չափը, ու հարցը կլուծվի: Եթե անդամի համն ու հոտն են առաջացնում ործկման ռեֆլեքս, պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ դրա հստակ պատճառը պարզորոշելու համար: Սպասվելիք սերմնաժայթքման փաստը նույնպես կարող է ործկման ռեֆլեքս առաջացնել, հատկապես նրանց համար, ովքեր զզվանք ունեն սերմնանյութի հանդեպ, կամ նախընտրում են, որ էյակուլյացիան տեղի չունենա բերանի խոռոչում:

9.Կա՞ն արդյոք տղամարդիկ, ում առհասարակ դուր չի գալիս մինետը՝ որպես ընդունող կողմ:

-Նման տղամարդիկ, իհարկե, կան: Նրանցից ոմանք երբեւէ չեն փորձում դա՝ կանխավ կարծելով, որ դա իրենց դուր չի գա: Կամ համոզված լինելով, որ չի կարելի նման բան անել եւ այլն: Որոշ տղամարդիկ էլ ունեն փորձ եւ պնդում են, որ իրենց դուր չի եկել, ինչը հնարավոր է սպասումները չարդարանալու պատճառով կամ, օրինակ, զուգընկերուհու անփորձ լինելու հետեւանքով:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Любимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в ТавушеГраждане в Армении перекрыли трассы Спитак-Ереван и Спитак-Гюмри
Самое популярное