Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է գտնում…»

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

«Ինձ անընդհատ մի հարց է անհանգստացնում, ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է ձեռք բերում… Ինչու ազատ չեն, ինչու անկողնում ամուսինը պետք է համոզողի դերում լինի, հետո չհասնի իր ուզածին և նորից զանգահարի այն երրորդին, որպեսզի գնա, առանց սիրո բավարարի իր ցանկությունները:
Չգիտեմ, ճիշտ եմ, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ պատճառը կարող է սիրո բացակայությունը լինել (չնայած նա կասկածելու տեղիք չի տվել), բայց ինչպե՞ս հասկանալ կանացի այդ տեսակ անտարբերությունը»:
Արտյոմ, 27 տ. ք. Երևան

Պատասխան

Արմեն Աբգարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ

- Տղամարդու բնազդներում առաջին տեղում սեքսն է: Տղամարդու համար սեքսն ամենակարևորն է, նա ամեն պահի պատրաստ է, եթե իհարկե իմպոտենտ չէ: Իսկ կնոջը պետք է նախապատրաստել, տաքացնել: Եթե կինը հոգնած է, նյարդայնացած է, նա անտարբեր կլինի սեքսի նկատմամբ:
Կանանց մոտ առաջնայինը մայրական բնազդն է, այսինքն` ի սկզբանե ուզում են լինել գեղեցիկ ու հաճելի, հնարավորինս դուր գալ տղամարդկանց և նրանցից ընտրել ամենաարժանիին, ով իրենց համար առողջ սերունդ ունենալու և այդ սերունդը հասունացնելու հենարան կլինի:

Կոպիտ ասած՝ կնոջ համար սեքսը միջոց է նպատակներին հասնելու համար` ունենալ ընտանիք, երեխաներ և այլն:

Կարելի է ասել նաև, որ կնոջ համար սեքսը վճար է ընտանիքի համար, իսկ տղամարդու համար ընտանիքը (որը նաև բեռ է) վճար է սեքսի համար:

Սեքսի հանդեպ կանանց անտարբերությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ.


1. Շատ կարևոր է, թե ով է եղել կնոջ առաջին տղամարդը. եթե անփորձ մեկը, բնականաբար, բացի ցավից, կինը, ոչ մի հաճույք չստանալով, հետագայում նույնպես անտարբերություն է ցուցաբերում սեքսի նկատմամբ:

2. Սոցիալական դաստիարակությունը, երբ մանկուց ասում են՝ «չի կարելի», որից աղջիկների մոտ տղամարդկանց և սեքսի հանդեպ տհաճություն է առաջանում և ամուսնանալով՝ նրանք կարող են նույնիսկ իրենց ամուսիններին մոտ չթողնել: Իմ աշխատանքային փորձում հանդիպել եմ նորապսակների, ովքեր թեկուզ սիրելով են ամուսնացել, բայց կինը ամուսնության առաջին ամսում ամուսնուն մոտ չի թողել:

3. Տղամարդկանց անգրագիտությունը, երբ չհասկանալով կնոջ հոգեբանությունը՝ նրա սեռական կարիքները չափում են իրենց կարիքներին հավասար: Բայց փորձառու տղամարդը, ով ծանոթ է կնոջ հոգեբանությանը, լավ գիտի, որ ի տարբերություն տղամարդու՝ կնոջ համար սեքսն առաջնային չէ, և միշտ չէ կինը պատրաստ լինում սեքսով զբաղվելու: Կնոջ համար կարևոր է տղամարդու ուշադրությունը, փաղաքշանքը, նուրբ վերաբերմունքը:
Երբեմն, երբ կինն անկողնում ինչ-որ ազատություն է թույլ տալիս, տղամարդը միանգամից սկսում է հետաքրքրվել, թե որտեղից գիտի այդ ամենն ու հենց ինքն է «փակում» կնոջը:
Որոշ դեպքերում էլ տղամարդը, ճիշտ է, ցանկանում է կնոջը տեսնել սիրուհու դերում, բայցև հասկանալի հետևանքներից ելնելով՝ չի փորձում «բացել», ազատություն տալ նրան, քանի որ վախենում է՝ կինը դավաճանի իրեն:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Անահիտ Վարդանյան, 56 տ.

«Ոչ մի խելացի կին թույլ չի տա, որ ամուսինն, իր սեռական կարիքները բավարարելու համար սիրուհի ձեռք բերի: Ու քանի որ ընտանիքը մութ անտառ է, հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է պահանջում նամակագիրն իր կնոջից: Բայց կնոջը սիրող ամուսնուն ոչ մի սիրող կին չի մերժի:

Իսկ եթե ամուսինը անտարբեր է կնոջ նկատմամբ, հարբում է, անարգում կամ խաբում է նրան, կնոջ իրավունքները ոտնահարվում են ամուսնու կողմից, բնական է, որ ոչ մի կին անկողնում նման տղամարդու որևէ ցանկության չի ընդառաջի: Ստիպելով ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պետք է լինի սիրով: Կինը պետք է իրեն սիրված զգա նաև ցերեկը, որպեսզի գիշերը ամուսնու ցանկությունները նրա համար չդառնան բռնաբարության նման մի բան»:

Փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունը փաստում է զույգերի ներդաշնակության մասին:
Եթե ձեր միջև կա այդ սերն ու հարգանքը, ուրեմն փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը, երբ ձեր կնոջից անտարբերություն եք նկատում: Ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, օրվա ընթացքում գրկեք, համբուրեք նրան, փաղաքշեք, եթե հեռու եք, զանգահարեք, որպեսզի նա զգա, որ միշտ է սիրված ու ցանկալի:

Մանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Ամենադիտված