ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիբեթական հորոսկոպ. իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ

ՎԻԴԵՈ

Աստվածաշունչը՝ գուշակության մասին

Նյութը՝ intermedia24.ru

 

Այսօր մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որտեղ անտեսվում են աստվածային արժեքները: Փաստ է, որ ողջ աշխարհում շատերն են հետաքրքրված գուշակություններով և օկուլտիզմով:

Եվ չնայած, որ մենք՝ հայերս, համարվում ենք քրիստոնյա ժողովուրդ, միևնույն է, մեր հեթանոսությամբ չենք զիջում ոչ մեկի:

Եվ այսպես, ցանկանալով լսել մեր համաքաղաքացիների վերաբերմունքն այս հարցի շուրջ՝ փորձեցի մոտենալ մի քանի պատահական անցորդի  և զրուցել նրանց հետ:

Հնչեցին հետևյալ պատասխանները.

«Ես դրական եմ վերաբերվում գուշակներին և գուշակությանը, չնայած որ երբևէ չեմ այցելել նրանց», «Հնարավորության դեպքում չէի հրաժարվի մի քանի խորհրդից», «Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է լինելու ապագայում, բայց ես վախենում եմ գնալ նրանց մոտ», «Ես հավատում եմ նրանց, նրանք իմ շատ հարցերին պատասխան են տվել»… և այլն:

Ցավոք, զրույցիս ընթացքում հազվադեպ էին այսպիսի մտքերը՝ «Գուշակներ միշտ էլ եղել են, բայց ես զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է դիմել նրանց: Ըստ իս՝ նրանք չարի ծառաներ են»:

Իրականում, Աստծո առջև գարշելի է այս ամենը, ինչը և դատապարտելի է Նրա կողմից:

Սուրբ Գրքում այս ամենը հաստատող բազում օրինակներ կան՝ ‹‹Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիվություն դյութող, գուշակող և հմայող և կամ համհարց,  նաև կախարդ կամ վհուկ կամ նշանագետ կամ մեռելհարցուկ, որովհետև բոլոր այս բաներ անողը Եհովայի առաջ գարշելի է›› (Երկրորդ Օրինաց 18.10-12):

Եվ ի վերջո՝ ինչ ուժեր էլ որ գոյություն ունենան այս երկրի վրա, դրանք անզոր են դառնում Աստծո առջև:

Ուստի կարիք չկա հետևելու կենդանակերպի նշաններին կամ էլ լսելու, թե ինչ են հուշում աստղերը, որպեսզի կառավարենք մեր կյանքը:

Թո՛ղ մեր հայացքն ուղղված լինի դեպի Արարիչը, և Նրա այն ծրագրին ու կամքին, որը պատրաստված է յուրաքանչյուրիս  համար: Իսկ Աստծո կամքը մեզ համար բարին է, հաճելին և կատարյալը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular