ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԱՑԱՌԻԿ. «Մերժվածը» սերիալի վերջին 1549-րդ սերիան. Տեսեք թե ինչ անսպասելի ավարտ է ունենալու սիրված սերիալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Փաստեր հայտնի ֆիլմերի մասին, որոնք կապշեցնեն անգամ կինոմաններին

Նյութը՝ intermedia24.ru

 

Հաճախ մտածում ենք, թե ինչ գիտենք ժամանակի սիրված ֆիլմերի մասին, և որքան էլ տեղեկություն ենք հավաքում, նոր բացահայտումներն անխուսափելի են: Այս մասին գրում է AdMe.ru-ն` տվյալներ ներկայացնելով մի շարք հանրահայտ ֆիլմերի նկարահանումների մասին, որոնց մասին չէինք էլ կարող գլխի ընկնել:

1.     «Կնքահայրը»: Դոն Կորլեոնեի հարսանիքի տեսարանի նկարահանման ժամանակ հետին պլանում հայտնված մարդիկ իրական գանգստերներն ու նրանց հարազատներն են:



2.     «Գառների լռությունը»: Էնթոնի Հոփքինսը, ով «Օսկարի» է արժանացել այս ֆիլմում դերակատարման համար, ընդհանուր առմամբ, էկրանին ընդամենը 16 րոպե է երևում: Եվ այո, հակառակ տարածված կարծիքի, Հանիբալ Լեկթերը, ում մարմնավորել է դերասանը, այնուամենայնիվ թարթում է:



3.     «Սատանայի փաստաբանը»: Բռնցքամարտը, որը ֆիլմում դիտում են Ալ Պաչինոյի և Կիանու Ռիվզի հերոսները, իրական է:

 
 

Դա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարն էր Ռոյ Ջոնս կրտսերի մասնակցությամբ, որն անցկացվել է 1996-ի հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում:



4. «Ընկերներ»: Ինչպես հաշվարկել էր սերիալի երկրպագուներից մեկը, սիթքոմի բոլոր 10 եթերաշրջանների ընթացքում Ջոուին 119 760 դոլար է պարտք արել Չենդլերից:



5.     «Ճիչը»: Սարսափ ժանրի հայտնի ֆիլմի անունը փոխառել են Էդվարդ Մունկի հայտնի կտավի անունից: Բացի դրանից՝ դիմակը, որը կրում էին մարդասպանները, իրականում ստեղծվել է հենց «Ճիչը» կտավի հիման վրա:



6.     «Տերմինատոր»: Դերասանուհի Լինդա Հեմիլթոնը, որը մարմնավորել էր Սառա Քոներին, իրեն շատ նման քույր ունի` Լեսլին, ով էլ նկարահանվել է այն տեսարանում, երբ Т1000-ն ընդունում է Սառայի կերպարանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular