Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջ ճշմարտությունը, որ պետք է իմանալ «Կամասուտրայի» մասին

ՎԻԴԵՈ

Life.tert.am-ը գրում է.

Համաշխարհային պատմության մեջ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որի ահռելի և բազմազան մշակութային ու քաղաքակրթական ժառանգությունը հասել է մինչև մեր օրեր և շարունակում է մնալ բավականին հետաքրքիր ու բազմաշերտ ուսումնասիրության առարկա տարբեր հումանիտար գիտությունների համար:
 

Հնդկական ծագում ունեցող համաշխարհային ամենամեծ կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդիզմը, որոնք ազգային կրոն այլևս համարվել չեն կարող, այսօր արդեն մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհով մեկ՝ բացահայտվելով նորանոր ասպեկտներում: Կամ՝ հնդկական ծագում ունեցող յոգայի ուսմունքները, որոնք ժամանակակից աշխարհում տարիք, սեռ ու ազգություն չեն ճանաչում և դարձել են շատերի կյանքի ուղին գծող փիլիսոփայություն:
 

Սակայն այսօրվա «հերոսը» ոչ բուդդիզմն է, ոչ էլ յոգան. այսօրվա հերոսը կյանքի զգայական, հուզական կողմի, ցանկասիրության ու սիրո մասին ամենահին հնդկական «Կամասուտրա» տրակտատն է, որը հազվադեպ է բովանդակային ու իմաստային քննարկման ենթարկվում և հայտնի է որպես միմիայն սեքսի դիրքերի ալբոմ:

 
Ads by Digisales

 


Սակայն այն շատ ավելի լուրջ և խորը տեքստեր ու ենթատեքստեր է պարունակում իր մեջ, քան այն կարծրացած պատկերացումները, որ ունեն շատերը «Կամասուտրայի» մասին. այստեղ նկարագրված են կնոջ և տղամարդու միջև գոյություն ունեցող հոգեբանական և ֆիզիկական փոխհարաբերությունների բոլոր հնարավոր տեսակներն ու նրբությունները, ինչպես նաև ներառված են խորհուրդներ և խրատներ վերոնշյալների վերաբերյալ:


Սա ուղղակի գիրք չէ սեքսի ու սեքսի դիրքերի մասին, այլ՝ առողջ սեռական կյանք ու ընտանիք կառուցելու համար նախատեսված տեսական ու գործնական հնարների հավաքածու՝ հնդիկ փիլիսոփա Վաթսյայանայի կողմից:
 

«Կամասուտրան» բավականին ընդարձակ գիրք է, որը կազմված է 7 հիմնական բաժնից։


Հիմնական

Այս բաժինը սիրո, մարդու կյանքում դրա դերի ու նշանակության մասին է:


Սեռական միության մասին

Այստեղ խորը վերլուծության են ենթարկված համբույրներն ու գրկախառնությունները, նախաքնքշանքները և այդքան հայտնի 64 սեռական դիրքերը:
 

Կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին

Այս բաժինը ամուսնական միությունների տեսակների, այդ միության մեջ տղամարդկանց վարքի և կանանց նկատմամբ հարգանքի մասին է:


Ամուսնացած կանանց մասին

Հիմնականում նկարագրվում է՝ ինչպիսի վարք պիտի դրսևորի ամուսնական կարգավիճակում գտնվող կինը ամուսնու և ամուսնու մյուս կնոջ նկատմամբ:


Ուրիշների կանանց մասին
Առանձին բաժին կրքի ու գայթակղության մասին:
 

Կուրտիզանուհիների մասին

Մի ամբողջական գլուխ նվիրված միմիայն կուրտիզանուհիներին՝ թեթև վարքով կանայք, ովքեր ապրում էին ազատ կյանքով և միաժամանակ գումար վաստակում:


Գաղտնի հմտությունների մասին

Վերջին գլուխն իրենից ներկայացնում է մի ուղեցույց, որ շրջապատողներին գերելու և գրավելու հմտություններ է սովորեցնում:

 


Եվ վերջում մի քանի հետաքրքիր, բայց անհայտ փաստ «Կամասուտրայի »մասին
 

  • «Կամասուտրա»-ի միայն 20% -ն է նվիրված սեռական դիրքերին:


 

  • Գիրքը պարունակում է վիագրայի հին բաղադրատոմս, ըստ որի՝ ճնճղուկի ձուն պետք է խաշել կաթի մեջ, այնուհետև խառնել հալեցրած կարագի և մեղրի հետ, ինչը բառացիորեն հրաշքներ կգործի:

 

  • Վաթսյայանան կարծում էր, որ սեքսը լավ երևույթ է, բայց վատ սեքսը՝ մեղք:
     

 

  • Կհաջուրահոում գտնվում է «Կամասուտրային» նվիրված Տաճարների Խումբը, որը Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն 10-րդ դարում եղել է կրոնական ու մշակութային մայրաքաղաք, իսկ1986թ-ից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:

Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիանՀայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆԷս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
Ամենադիտված