ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիսաբաց լուսամուտների հերթական սկանդալային եթերը, երբ ամուսինը սպասում էր մոր հեռանալուն, որպեսզի․․․ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հրաչ Մուրադյան. Հասկացա, որ արդեն ուզում եմ իմ բալիկն ունենալ

Այսօր հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը նշում է իր ծննդյան 29-ամյակը:

Նյութը՝ intermedia24.ru

 

Պարզվում է՝ Հրաչին առաջինը շնորհավորել է եղբոր 1,5 ամսեկան փոքրիկը.

-Շատ պայծառ ինձ արթնացրեց եղբորս փոքրիկը, որի գլխին ժապավեն կապած, իսկ ձեռքին փուչիկ դրած, բերել էին իմ սենյակ:
Ամենաանկեղծ շնորհավորանքը նրա անմեղ ժպիտն էր: Ակամայից մեջս ցանկություն առաջացավ իմ երեխան ունենալու: Հասկացա, որ արդեն ուզում եմ իմ բալիկն ունենալ:

Չգիտեմ, իհարկե, կհասցնեմ այնպես անել, որ մյուս տարի իմ փոքրիկն ինձ աթնացնի։ Եթե 29 տարիների ընթացքում չեմ արել, չեմ պատկերացնում, որ երեք ամսում կհասցնեմ. այդուամենայնիվ, մի բան միանշանակ է՝ հաստատ ուզում եմ սիրո աղեղով աղեղահարված լինել:

-Մի՞թե Ամուրը չի հասցրել «խոցել» Ձեզ իր նետով:

-«Խոցված» եղել եմ՝ նախ այդ բառի լավ իմաստով, ապա դրա ուղիղ իմաստով, իսկ ինչ վերաբերվում է այս պահին… նախընտրում եմ չմեկնաբանել: Չեմ կարծում, թե իմ անձնական կյանքը որևէ մեկին հետաքրքիր է:

-Բայց, Հրա՛չ, կարծում եմ՝ ինքներդ էլ լավ գիտեք, որ կան շատ երիտասարդ աղջիկներ, ովքեր հետաքրքրված են ձեզնով և ում հետաքրքրում է նաև Ձեր անձնական կյանքը:

-Շնորհակալ եմ աղջիկներին (ժպտում է…): Ի դեպ, նշեմ, որ կանայք էլ իմ հանդեպ անտարբեր չեն, ինչն ինձ ավելի շատ է ուրախացնում: Քանի որ աղջիկները, իհարկե, կարող են հմայված լինել, սակայն կանայք, որոնք արդեն կյանքի փորձ ունեն, ավելի շատ ուշադրություն են դարձնում մանրուքների և կոնկրետ հանգամանքների վրա, ու եթե դու արժանանում ես արդեն կյանքի փորձ ունեցող մարդկանց ուշադրությանը, հասկանում ես, որ դա ուղղակի պատանեկան հրապուրանք չէ, այլ մնայուն է: Այսինքն նրանք գիտեն, թե քեզ ինչու են հավանում:

-Ես հուսով եմ, որ այդ երիտասարդ աղջիկները երբ մեծանան, կշարունակեն ինձ սիրել:

-Անցյալ տարի «Կիսաբաց լուսամուտներ»-ի անձնակազմն անակնկալ էր պատրաստել՝ Ձեր ծննդյան օրը շնորհավորելով եթերից: Նմանատիպ յուրօրինակ և տպավորիչ ծնունդներ շա՞տ են եղել:

-Իմ ընտանիքը, շրջապատը, ընկերները ամեն տարի իսկապես տոնի են վերածում իմ ծննդյան օրը:

 

Անցյալ տարի եթերում դա երևաց, քանի որ իմ աշխատակազմը շատ լավ «դավեր» էր նյութել մեջքիս ետևում, իսկ ինչ վերաբերում է առհասարակ ծննդյանս օրերին, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ կողքին գտնվող մարդիկ միշտ արել են ամեն ինչ՝ այդ օրը հիշարժան դարձնելու համար:

-Իսկ այսօր ինչպե՞ս եք նշելու Ձեր 29-րդ տարեդարձը:

-Մի հաճելի վայրում. երեկոյան անպայման կնշենք ծնունդս, որտեղ ես շրջապատված կլինեմ ընտանիքիս անդամներով, ընկերներով և առհասարակ այն մարդկանցով, որոնց ուզում եմ տեսնել իմ կողքին:

-Փոքր տարիքում ծննդյան տոնը միանգամից ասոցացնում ենք նվերների հետ։ Իսկ այսօր ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել: Կա՞ն նվերներ, որոնք շատ կարևոր ու հիշարժան են եղել Ձեզ համար:

-Ցանկացած տարի, որ ճանապարհում եմ, միշտ լինում են նվերներ, որ ինձ հետ տանում եմ այդ տարվանից: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց, օրինակ, այսօրվա առաջին նվերս, ինչպես նշեցի, զարմուհուս անկեղծ ժպիտն էր, ապա երբ մտա ֆեյսբուքյան իմ էջ և տեսա, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ արդեն ունեմ 3009 շնորհավորանք՝ հաղորդագրության տեսքով, մտածեցի, որ եթե մարդիկ որոշել են ինձ շնորհավորել, երևի անցած տարիս ճիշտ եմ ապրել: Շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց մի քանի րոպեն տրամադրել են ինձ շնորհավորելու համար:

-Իսկ այս պահին ո՞րն է այն ամենաառաջնային նպատակը, որն իրականացնելու համար ունեք մի տարի:

-Այդ մասին կխոսենք 2013 թվականի այս օրը, երբ այն իրականություն դարձած կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular