ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ հիվանդությունը տղամարդուն դարձրել է կենդանի «մումիա». Միայն իմանաք, թե ինչն է պատճառը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Բացառիկ հիվանդություններ. ալերգիա ջրից

Ավստրալուհի Էշլի Մորիսը 14 տարեկանում հիվանդացել է Aquagenic Urticaria հիվանդությամբ, գրում է estet-portal.com կայքը: Հենց այդպես են անվանում ջրից առաջացած ալերգիան:

Աղջկա մոտ ալերգիանի նշաններն սկսել են ի հայտ գալ այն բանից հետո, երբ նա հիվանդացել է տոնզիլիտով: Պենիցիլինի մեծ քանակությունն օգնել է հաղթահարել հիվանդությունը, սակայն դրա վնասակարությունը սպասվածից ավելի մեծ է եղել: Ջրի հետ ամեն մի շփումից աղջկա մաշկին հետքեր էին առաջանում: Ավելին, այդ անհասկանալի երևույթը չէր անցնում: Մաշկաբանին դիմելուց հետո պարզվել է, որ օգտագործված պենիցիլինն ազդել է Էշլիի արյան մեջ գիստամինի քանակության վրա, ինչն էլ բերել է այդպիսի հետևանքների:

Այժմ Էշլի Մորիսը 19 տարեկան է: Ցավոք, նա այդպես էլ չի կարողացել բուժվել: Ջրի հետ շփումը նախկինի պես հետքեր է թողնում աղջկա մաշկի վրա: Այժմ դրանք վառ կարմիր գույն ունեն և ուղեկցվում են ուժեղ քորով: Աղջիկը ձգտում է ավելի երկար ժամանակ անցկացնել լավ սառեցված վայրերում:

Ամենացավալին այն է, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի բուժել այդ սարսափելի հիվանդությունը: Բժիշկներն արդեն հասկացել են, թե որ վիտամինի պակասից է առաջանում ջրի հանդեպ ալերգիան: Դիսբալանսի արհեստական շտկումը (գիստամիանի ներարկումը) իրավիճակը չլավացրեց: Բժիշկները հստակ չգիտեն, թե ինչու Էշլիի վիճակը չի բարելավվել: Որոշ բժիշկների կարծիքով, հիվանդության իրական պատճառը կարող է թաքնված լինել Մորիսի ներքին օրգաններում և էնդոկրին համակարգում:

Նյութը՝ intermedia24.ru


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular