ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրցի երիտասարդը «սիրած» աղջկան մերկ լուսանկարել է ապա սպառնացել է դրանք տարածել, եթե նա Samsung հեռախոս չգնի իր համար

ՎԻԴԵՈ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Ն. Ս-ի գործի դատական քննությունը:

Արմավիրի մարզի 25-ամյա բնակիչ Ն-ն մեղադրվում էր շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ն. Ս-ն 2015 թվականի ապրիլի 23-ին ծանոթացել է Մ. Ս.-ի (անունը փոխված է) հետ: Նրանք սկսել են հանդիպել: Ն-ն սիրահարված է ձևացել:

Հերթական հանդիպման ժամանակ Ն-նը Մ-ի համաձայնությամբ իր բջջային հեռախոսով լուսանկարել է նրան կիսամերկ վիճակում, ինչպես նաև իր հետ համբուրվելիս:

Դրանից հետո՝ մայիս ամսին, Մ-ի անձը արատավորող տեղեկությունները՝  հիշատակված լուսանկարները հրապարակելու, ինչպես նաև Մ-ի կողմից իրավապահներին դիմելու դեպքում նրա հարազատների նկատմամբ զենքի գործադրման սպառնալիքներով Ն-ն Մ-ից պահանջել է կամ 180 հազար դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի» մոդելի բջջային հեռախոս կամ հեռախոսի արժեքը՝ գումարի տեսքով:

Որպես իր պահանջի կատարման երաշխիք՝ Ն-ն Մ-ից վերցրել է…  նրա անձնագիրն ու սոցիալական քարտը:

2015 թվականի մայիսի 29-ին պահանջած գումարը Մ-ից ստանալու ակնկալիքով Ն-ն Վեդի քաղաքի «Ամֆիթատրոն» կոչվող վայրի մոտակայքում հանդիպել է Մ-ին և շորթման եղանակով նրանից հափշտակել է 50 հազար դրամ ու 53 հազար դրամ արժողության ոսկե մատանի:

Դրանք վերցնելով՝ Ն-ն Մ-ին է վերադարձրել նրա անձնագիրն ու սոցքարտը:

50 հազար դրամն ու 53 հազարանոց ոսկե մատանին գործով ճանաչված են իրեղեն ապացույց: Դատավճռով դրանք հանձնվել են տուժողի տնօրինմանը:

Դատարանում Ն-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել Ն-ի բնութագիրը՝ բնակավայրից: Ըստ դրական բնութագրի՝ Ն-ը ունի «հանգիստ բնավորություն, աշխատասեր է, վայելում է շրջապատի հարգանքը»:

Ն. Ս-ը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի:

Նյութը՝ intermedia24.ru-ի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular