ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման բան չի եղել, թաղապետն ինձ նման բան չի ասել․ զինվորի մայրը հերքում է շրջանառվող լուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yelaket.am-ը գրում է.

2018 թ.Փետրվար 16-ին «Չորրորդ իշխանություն» թերթում տեղ գտած՝ «Էրեբունու թաղապետն աշխատանքից ազատել է բանակում մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը» վերնագրով նյութում գրված տեղեկատվության հետ կապված Yelaket.am-ը կապ հաստատեց զինվորի մայրիկի՝ Գայանե Նասոյանի հետ, վերջինս ասաց, որ ինքն արդեն մեկ շաբաթ է վերադարձել է աշխատանքի, իսկ նախորդից հրաժարվել է, որովհետև սեզոնային աշխատանք էր։ Մեր այն հարցին, թե  համապատասխանում է իրականությանն այն լուրը, որ վարչական շրջանի ղեկավարն իր խնդրանքին արձագանքել է, ասելով․ «Կարո՞ղ ա շուկա ես եկել», մեր զրուցակիցը հերքեց, ասելով․ <<Նման բան չի եղել, թաղապետն ինձ նման բան չի ասել>>, թեթև նեղվածություն է եղել ինձ մոտ, անցել է։ Մարդիկ իրենք իրենց կամքով մի շաբաթ առաջ ինձ նոր ու ավելի հարմար աշխատանքի են տեղավորել, ինչի համար շատ շնորհակալ եմ թաղապետից>>։ Թեմայի հետ կապված Yelaket.am-ը կապ հաստատեց նայև Էրեբուն վարչական շրջանի մամուլի պատասխանատու Արթուր Օսիպյանի հետ, վերջինս պարզաբանեց այսպես․ <<Գայանե Նասոյանը գրանցված է եղել « Վարդավառ Զբոսայգի » փակ բաժնետիրական ընկերությունում, որը իրականցնում է վարչական շրջանի կանաչապատման աշխատանքները: Զուգահեռ՝անհրաժեշտության դեպքում, օգնել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ներքին մաքրման աշխատանքներին: Այն բանից հետո, երբ լրացուցիչ օգնության կարիք այլևս չի եղել, տիկին Գայանեն հրաժարվել է իր հաստիքից և ազատման դիմում գրել: Համապատասխան և ավելի իրեն հարմար հաստիք ունենալով՝ անմիջապես դիմել ենք տիկին Նասոյանին ու հետ վերադարձրել։ Մինչ այս լուրերի շրջանառումը՝ արդեն մեր աշխատակիցը մեկ շաբաթ է մեզ մոտ աշխատում է>>։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular