ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը. Տարոն Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում

 

Շարունակվում են աշխատանքային այցերս վարչական շրջաններ: Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:

Վերջին տարիներին մենք սկսեցինք բավականին հավակնոտ ծրագրեր կյանքի կոչել կրթության ոլորտում, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման ու գույքի թարմացման հնարավորություն ունեցան: Եվ, իսկապես, ողջունելի է, որ մեր այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունենում նաև մասնավոր կառույցները:

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը: Սրանք աշխատանքներ են, որոնք կյանքի կոչելու համար վարչական շրջանների աշխատակազմերը պետք է ամենօրյա հետևողականություն ցուցաբերեն: 
Ի վերջո, մրցունակ Երևան ունենալու առաջին նախապայմանը հենց որակյալ կրթության ապահովումն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular