ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նուբարաշեն վարչական շրջանը վերջին տարիներին դարձել է անճանաչելի. հայտնի գարշահոտությունը տիրում է Էրեբունու վարչական շրջանի Նուբարաշենի խճուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ը գրում է.

Երեկվանից էլեկտրոնային լրատվամիջոցներով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, մասնավորապես, որ ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, ի նշան բողոքի, փորձում էին Նուբարաշենի խճուղուց ապակե տարայով բերված գարշահոտով ջուրը ներկայացնեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն այդ բողոքի ակցիան «ծանր էին տարել» Հանրապետական կուսակցության ավագանու որոշ անդամներ ու իրենց դնելով «կինոյի տղու տեղ» փորձել էին «հարայ- հրոցով» հարցը լուծել: Թե ով է ճիշտ, ով՝ սխալ, դա թողնում ենք ընթերցողների հայացողությանը, սակայն երեկվանից ողջ էլեկտրոնային լրատվամիջոցներով ու մամուլով տարածվում է, որ այն բերվել է Նուբարաշենից: Այսօր առավոտվանից SHAMSHYAN.com-ը Նուբարաշեն վարչական շրջանից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում բնակիչներից, ովքեր խնդրում են, որպեսզի հանրությանը ճիշտ տեղեկություններ տրամադրվի, որ կեղտաջրերի պատճառով այդ գարշահոտը տիրում է ոչ թե Նուբարաշեն վարչական շրջանում, այլ էրեբունու վարչական շրջանի հայտնի Նուբարաշենի խճուղու տարածքում, ավելի կոնկրետ՝ գարշահոտության պատճառը Նուբարաշեն բանտից դուրս եկող կեղտաջրերն են: Անզեն աչքով երևում է, որ վերջին տարիներին Նուբարաշեն վարչական շրջանում ավելացել են կանաչ գոտիները, հաճախակի տեղի են ունենում համընդհանուր շաբաթօրյակներ, տնկվել ու տնկվում են ծառեր, աղբահանությունն էլ կատարվում է օպերատիվ, իսկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի մոտ էլ ցանկացած խնդրով նուբարաշենցին կարողանում է առանց արգելքի մտնել: Նուբարաշենցիները խնդրում էին, որպեզի Էրեբունու վարչական շրջանի Նուբարաշենի խճուղու հայտնի կեղտաջրերի մասին տեղեկությունները հրապարակելիս՝ նշեն իրական տեղն ու վայրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular