ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի ներգրավվածությունը ֆուտբոլի ոլորտում ոչ միայն սպորտային, այլ նաև դիվանագիտական հաղթանակների երաշխիք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Անվիճելի է այն փաստը, որ սպորտային հակամարտությունները երբեմն-երբեմն ստանում են նաև քաղաքական երանգներ, կախված այն հանգամանքից, թե տվյալ մարզիկը կամ մի խումբ մարզիկները, որ երկրներն են ներկայացնում և ինչպիսի փոխհարաբերություններ ունեն տվյալ պետությունները: Այս համատեքստում գրեթե միշտ էլ ավելի խանդավառությամբ և առանձնակի հետաքրքրասիրությամբ ենք դիտում բոլոր այն սպորտային հակամարտությունները, երբ մեր մարզիկների մրցակիցները լինում են ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի: Դարավոր թշնամանքն ու անզիջում պայքարն արտահայտվում է նաև սպորտի ոլորտում: Բազմաթիվ են դեպքերը, երբ մեր մարզիկները հետխորհրդային տարիներից ի վեր ուղղակի ջախջախել են թուրք և ադրբեջանցի մարզիկներին, ինչը հոգեբանական մեծ բավարարվածություն և հաղթանակի բերկրալի զգացողություններ է արթնացրել ցանկացած հայի մեջ: Եվ ահա, երբ ի շնորհիվ հայրենական սպորտը հովանավորողի և մեր քաջարի մարզիկների գրեթե բոլոր «ֆռոնտներով» հաղթանակներ ենք արձանագրել, հերթը հասել է ֆուտբոլին: Կհիշեք, թե ինչպիսի դժգոհության ալիք բարձրացվեց, երբ ադրբեջանական ֆուտբոլի թիմ ձևավորվեց, որն անվանվեց «Ղարաբաղ» և որը պատմության մեջ առաջին ադրբեջանական թիմն էր, որը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Այսինքն ամեն տեսակի ռեսուրս ներդրվեց, միջազգային հանրությանը քաղաքական ենթատեքստով ինչ-որ ադրբեջանական մելիզմներ հասցնելու համար: 
Ահա այսօր, վերը նշված բացը լրացնելու լուրջ հայտ է ներկայացվել: Չնայած դա դեռ խոսակցությունների մակարդակով է և չկա պաշտոնական տեղեկատվություն, սակայն անգամ այդ խոսակցություններն են հուսադրող և ոգևորիչ: Այսօր մամուլով լուրեր տարածվեցին, որ հայկական սպորտի հովանավոր Գագիկ Ծառուկյանը մտադիր է ֆուտբոլային երկու թիմ զարգացնել: Սա նշանակում է, որ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ֆուտբոլի ոլորտը, իսկ դա վկայում է, որ շատ մոտ ապագայում մենք հաջողություններ ենք գրանցելու նաև այս թիմային մարզաձևում, որն աշխարհի ամենամասսայականացված սպորտաձևն է: Այսինքն այս սպորտի միջոցով ասելիքն ու հաղթանակներն ավելի բուռն են ընկալվելու: Շարունակելով վերը նշված միտքը, մեր պետությունն այսօր կարող է ունենալ թիմ, որը կարող է ադրբեջանական թիմին, որը նենգաբար կոչել են Ղարաբաղ, լուրջ դիմակայություն ցուցաբերել նաև Չեմպիոնների լիգայում, որտեղ և բարեբախտաբար հայտնվում է նաև ադրբեջանական այդ թիմը: 
Հուսանք այս լուրերը իսկություն կդառնան և Ծառուկյանի անմիջական ներգրավածությունը ֆուտբոլի ոլորտում ոչ միայն սպորտային, այլ նաև դիվանագիտական հաղթանակներ կպարգևի մեր ազգին:

Հ.Գ. Պատկերացրեք մոտ ապագայում նման խաղ կայանա, օրինակ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հաղթահարած թիմերը՝ Երևանի Լոկոմոտիվը և Ադրբեջանի Ղարաբաղը հանդիպում են, ինչի արդյունքում հաղթանակ է տոնում Երևանի Լոկոմոտիվը: Սա և բարոյական հաղթանակ կլինի և հոգեբանական մեծ ճնշում կլինի ադրբեջան պետության վրա, չնայած մեծ հաշվով նմանատիպ հաղթանակներ և՛ ըմբշամարտում և՛ ծանրամարտում և մի շարք այլ մարզաձևերում բազմաթիվ ունեցել ենք, ուղղակի ամեն անգամ ադրբեջանցուն իր տեղը հիշեցնելը՝ հայի ոտքերի տակ, մեկ այլ կարգի հոգեբանական հանգստություն է պատճառում յուրաքանչյուր հայի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular