ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ նոր հաղթանակներ կպարգևի հայ ֆուտբոլասերներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 

Չկա այդպիսի հայ, որը չիմանա լեգենդար «Արարատ - 73» ֆուտբոլային ակումբի մասին։ Շատերը անգամ ակումբի բոլոր ֆուտբոլիստների անուն-ազգանունները անգիր գիտեն, իսկ Երևանում կա «Արարատ - 73» ակումբի ֆուտբոլիստների նվիրված արձան։ 
Այո «Արարատ - 73»-ը լեգենդ է և ԽՍՀՄ-ի օրոք մեծ ուրախություն և հպարտություն է պագևել բոլոր հայերին իր հաղթանակներով։ Սակայն այսօր կա անկախ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլը, որը սակայն մեզ «Արարատ - 73»-ի նման բերկրալից հաղթանակներ դեռ չի պարգևել։ Պատճառները շատ են, սակայն իրականությունը մեկը․ հայկական ֆուտբոլը այսօր գտնվում է խորը ճգնաժամում, իսկ հայ ֆուտբոլասերներին վաղուց նոր «Արարատ -73» է պետք, իր հաղթանակներով, տաղանդավոր ֆուտբոլիստներով։ Անկախ Հայաստանը պետք է իր ֆուտբոլային լեգենդը ստեղծի։
Հենց այս կոնտեքստում ուզում ենք ուրախությամբ նշել, որ համացանցում համառ լուրեր են պտտվում, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մուտք գործել ֆուտբոլի ոլորտ և ստեղծել երկու ֆուտբոլային ակումբներ՝ Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ» ակումբները։ Այն, որ ցանկացած ոլորտ, որտեղ մուտք է գործում Գագիկ Ծառուկյանը, զարգանում է և ծավալվում, հայտնի փաստ է։ Ծառուկյանը սպորտի ոլորտի գիտակ է և լավ գիտի, թե ցանկացած մարզաձևում ինչ է անհրաժեշտ՝ մարզաձևը զարգացնելու, այն Հայաստանի սահմաններից դւորս հանելու և միջազգային ասպարեզ մտցնելու համար։ Ես մեկ վայրկայն անգամ կասկած չունեմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը մուտք գործի ֆուտբոլի ոլորտ, ապա մեզ սպասվում են միայն հաղթանակներ, մի բան, որի ծարավը հայ ֆուտբոլասերը վաղուց է զգում։ 
Այդ պատճառով վերոնշյալ լուրերը կարող են միայն ուրախություն ու հույս պարգևել, որ անկախ Հայաստանի ֆուտբոլի վառ ապագան դեռ առջևում է ու մենք ականատեսն ենք լինելու հայկական ֆուտբոլի նոր զարգացման փուլին։ Իսկապես մեզ այսօր նոր «Արարատ – 73» է պետք, նոր լեգենդ է պետք, և այդ ներուժը հայկական ֆուտռբոլը ունի։ Պետք է դա միայն տեսնել և զարգացնել, ինչը Գագիկ Ծառուկյանի մոտ միշտ ստացվել է։ Ապացույցը միջազգային մրցաշարերի այն հաղթանակներն են, որոնք մեզ պարգևել են տարբեր մարզաձևերի մեր մարզիկները։ Ժամանակն է նման հաղթանակների շունչը զգալ նաև ֆուտբոլում։ 
Մնում է հուսալ, որ այդ լուրերը մոտ ապագայում կդառնան իրականություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular