ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի մասին հուսադրող լուրեր են պտտվում համացանցում

ՍՊՈՐՏ
Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Արդեն տևական ժամանակ համացանցում լուրեր են շրջում, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հիմնադրել երկու ֆուտբոլային ակումբներ, մասնավորապես, խոսքը գնում է Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք» ակումբների մասին։
Իհարկե, այս բոլորը դեռ լուրերի շարքից են և սակայն անգամ նման լուրերը արդեն հասցրել են բավական ուրախացնել հայաստանյան ֆուտբոլի երկրպագուներին, ինչի համար կան հիմնավոր պատճառներ։ Եվ այս դեպքում ուրախալի է ոչ այնքան ևս երկու ֆուտբոլային ակումբի հայտնվելը հայաստանյան ֆուտբոլի ոլորտում, որքան այն, որ ֆուտբոլի ոլորտ է մտնելու Գագիկ Ծառուկյանը։ 
Հայաստանյան ֆուտբոլը այսօր, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է և այդ մասին գիտի ու դա տեսնում է ՀՀ ցանկացած քաղաքացի։ Հայերը վաղուց չեն ճաշակել ֆուտբոլային հաղթանակների բերկրանքը, ինչը բերել է լուրջ հիասթափության ոչ միայն երկրպագուների, այլ ողջ հասարակության շրջանում։ Այսօր, ցավոք, հայկական ֆուտբոլում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մեր հավաքականի հաղթանակներին այլևս չի հավատում ոչ ոք, իսկ ցանկացած ֆուտբոլային հանդիպման ելքը կարծես կանխորոշված լինի․ մերոնք պարտվելու են։ Սա, ինչ խոսք, ցավալի է, բայց փաստ։
Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում բազմաթիվ քննարկումներում և մեկնաբանություններում բազմիցս կարծիքներ են հնչել և շարունակում են հնչել, որ հայկական ֆուտբոլի վերակենդանացումը այսօր հնարավոր է միայն Գագիկ Ծառուկյանի մուտքով ֆուտբոլի ոլորտ։ Այս կարծիքները բավական հիմնավոր են, քանի որ հայկական սպորտը այսօր ասոցացվում է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ, և սպորտային հաջողությունները, հաղթանակներն ու մեդալները նույնպես պայմանավորվում են Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերով, մարզիկների հանդեպ վերաբերմունքով, սպորտային հաղթանակների համար բոլոր պայմանների ապահովմամբ և զարգացմամբ։
Հասկանալի է, որ նույնը կատարվելու է նաև ֆուտբոլի ոլորտում, եթե Գագիկ Ծառուկյանը իսկապես որոշի գործունեություն ծավալել նաև այս ոլորտում։ Գագիկ Ծառուկյանի մուտքով հայկական ֆուտբոլին կսպասվեն միայն ֆուտբոլային հաղթանակներ, ինչի կարիքն ու կարտոը այսօր հայ հասարակությունը զգում է ավելի քան երբևէ։
Դա է պատճառը, որ համացանցում հայտնված լուրերը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ֆուտբոլային ակումբ հիմնելու մասին, հուսադրող լուրեր են, քանի որ դրանք ազդարարում են նոր հորիզոններ հայկական ֆուտբոլի համար։ Մնում է հուսալ, որ այդ լուրերը իրականության մասին փաստող հավաստի տեղեկություններ լինեն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular