ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրության պակա՞ս, թե՞ ահաբեկչության փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նյութի Աղբյուրը՝ http://haymedia.am

Այո, Նուբարաշենում կոյուղաջրերի խնդիր կա, բայց վստահաբար կարող եմ ասել, որ «ծիրաններին» բացարձակապես չի հետաքրքրում նուբարաշենցիների որպիսությունը, «ծիրաններին» պետք էր ղալմաղալ ու ապակայունացում, սադրանք ու հիստերիա, նորից իրենց վրա ուշադրություն հրավիրել. դե մարդիկ ուշադրության պակաս ունեն...

Նույնիսկ կոյուղաջուրը քիչ հավանական է, որ Նուբարաշենից էր, որովհետև սովորական կեղտաջուրն այդ աստիճանի հոտ չէր գցի, շուտ և հեշտ կմաքրվեր, այսինքն հոտը քաղաքապետարանում մինչև հիմա կա, և ես գրեթե վստահ եմ, որ փորձաքննության արդյունքներն էլ ցույց կտան, որ այդտեղ քիմիական հավելումներ են եղել: Իսկ դա արդեն ահաբեկչության փորձ է:

Հատկանշական է նաև, որ «ծիրաններին» այս օրերին բառացիորեն հերոսացնում են այն նույն մարդիկ, ովքեր ժամանակին հերոսացնում էին ահաբեկիչ ծռերին: Այսինքն, մեր հասարակության՝ ահաբեկչություն պաշտող հատվածը նորից իր տարերքի մեջ է ու երջանիկ:

Եթե հաստատվի, որ շշերի պարունակությունը քիմիական էր, ապա այլևս երկրորդ կարծիք չի կարող լինել բացի նրանից, որ կատարվածը ահաբեկչության փորձ էր, որը պետք է ստանա համապատասխան իրավական գնահատական ու պատիժ: Սա՝ արդարության դեպքում, սակայն միշտ չէ, որ նման երևույթներին մոտեցումները համարժեք ու արդար են լինում նույնիսկ մեր արդարադատության համակարգում:

Կարեն Վարդանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular