ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա այն Միկին է, որին ճանաչում ու սիրում ենք». ՄՅՈՒ-ի երկրպագուները ծաղրել են Մխիթարյանին

ՍՊՈՐՏ

ՊԼ-ի 27-րդ տուրում «Արսենալը» նվազագույն հաշվով պարտվեց «Տոտենհեմին»: Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 65-րդ րոպեին: 

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները «Թվիթերում» ծաղրել են Մխիթարյանին անհաջող խաղի համար: 

______

@Olu_Babz. «Նախորդ շաբաթ նրանք Մխիթարյանի ձեռքբերումը դարձրել էին Քրիստոսի երկրորդ գալուստը»:

 

@Moorinho. «Սա ավելին է քան մեր ճանաչած Մխիթարյանը»

 

@athif_ashraf. «Մխիթարյանը վերագտել է «Մանչեսթեր Յունայթեդի» իր կախարդական մարզավիճակը»

 

@UnitedRobbie. «Մխիթարյանն անտեսանելի է: Գլուխը կախ է: Նախկինում արդեն տեսել ենք դա»

 

@FlyMan_T. ««Մանչեսթեր Յունայթեդի» Մխիթարյանն արդեն վերադարձել է»

 

@truenene. «Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին: Սա այն Միկին է, որին մենք գիտենք»

 

@PogbesqueV3. «Մխիթարյանի գնահատականը՝ 0/10: Բայց ամեն ինչ կարգին է, ժողովուրդ, նա ԵՐԵՔ գոլային փոխանցում արեց Մեծ Սեմի «Էվերթոնի» դեմ խաղում»

 

@utdxtra. «Սա այն Մխիթարյանն է, որին մենք ճանաչում և սիրում ենք»

 

@OvieO. «Մի՞թե իրական Մխիթարյանն այսքան արագ վերադարձավ: Պարոն «Գնդակ Կորցնո՞ղը»: Շատ արագ եղավ»

 

@ericbumbera. «Մխիթարյանը չէր երևո՞ւմ մեծ խաղում: Ուրիշ ի՞նչ նորություն կա»

 

@ffsDaley. «2 բան, որ հասկացանք այս խաղից՝ 1. Մխիթարյանը դեռ ահավոր է 2. Լուկակուն ավելի լավն է, քան Լակազետտը»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular