ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի ամենաանկախ ու ինքնագլուխ հինգ նշանները, որոնք երբեք չեն սիրում բացատրություն տալ

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Համաստեղության տարբեր նշանները մարդկանց տարբեր հատկանիշներով են օժտում: Ոմանց համար սկզբունքային է մարդկանց օգնելն ու մարդկային լինելը, իսկ ոմանք անհասկանալի իրադրություն են ստեղծում իրենց անկանխատեսելիությամբ ու իմպուլսիվությամբ:

Այսպիսով աստղագետները առանձնացրել են հորոսկոպի հինգ նշանների, որոնց հետ ավելի լավ է վեճի չբռնվել:

Այծեղջյուր
5-րդ տեղը զբաղեցնում են այծեղջյուրները: Անվանումի առաջին տառը կարելի է պայմանականորեն համեմատել արքա բառի հետ, որը կդառնա նշանի լավագույն մեկնաբանությունը: Նրանք խորապես հավատում են, որ անգերազանցելի են ,իսկ սեփական խոսքը ամենամեծ ճշմարտությունն են համարում:
Ամենափոքր խախտմանը նրանք տհաճորեն կարձագանքնեն: Սիրում են շփվել նրանց հետ, ում իրենց հավասար են համարում: Այծեղջյուրների շրջապատը մեծ չէ, բայց եկեք ընդունենք, որ արքայական նորմերին համապատասխանողներն էլ շատ չեն: Նրանք երբեք սիպողաբար ոչինչ չեն անում, իսկ համոզելը անիմաստ է: Չեն սիրում բացատրություններ տալ, քանի որ այդ ամենը հակասում է իրենց արքայական ինքնությանը:

Ջրհոս
Զարմանալի է, բայց փաստ, որ 4-րդ տեղը զբաղեցնում են խելացի ջրհոսները: Նրանք խելացի են, շրջահայաց և կարողանում են հաշվարկել ամեն քայլը և հասնում են իրենց նպատակների իրագործմանը: Հաճախ նրանց դրական հատկանիշները բռնապետական են դառնում շրջապատի համար, քանի որ բոլորին պարտադրում են իրենց տեսակետը: Կուտակած մեծ փորձն ու նպատակասլացությունը երբեմն չար կատակ են խաղում ջրհոսների հետ, քանի որ նրանք դադարում են հաշվի նստել ուրիշների կարծիքի հետ: Նրանց համար ամոթալի է, ուրիշի վրա մեղք բարդելով, սեփական կաշին փրկելը:


 

Երկվորյակներ
3-րդ տեղում անկանխատեսելի երկվորյակներն են: Նրանք խաղարկային են, եռանդուն, իսկ երբեմն անտարբերության դիմակ են հագնում: Մտերիմ վերաբերմունքը նրանք կարող են արագ փոխել սառը պահվածքով: Օգնության ձեռք կմեկնեն, թե կհանեն դանակը, իրենք ևս վստահ չգիտեն: Նրանց կողքին պետք է միշտ զգոն լինել և ցույց չտալ սեփական թուլությունները, որպեսզի նրանք չկարողանան այդ ամենը ձեր դեմ օգտագործել: Նրանք նենգությամբ գերազանցում են բոլոր նշաններին:

Խոյ

2-րդ տեղը բաժին է հասել խոյերին: Կրակի տարերքի տակ ծնված խոյերը մեկ վայրկյանում այրում են բոլոր կամուրջները և հրաժարվում են տասնամյակների պատմություն ունեցող մտերմությունից: Նրանք կարծում են, որ իրենք միշտ ճշմարիտ որոշումներ են ընդունում և այլ տարբերակ չեն ընդունում: Եթե ձեր շրջապատում կան խոյեր, ուրեմն զինվեք համբերությամբ ու պատրաստ եղեք հաշվի նստել նրա անսխալականության հետ:

Կարիճ

Այս ցանկը գլխավորում են կարիճները: Նրանք էգոիստ են, դաժան և լի են վրեժխնդրությամբ: Նրաք չեն կարող ապրել առանց խայթելու: Նրանց ներսի թույնի 80%-ը շրջապատի համար է, իսկ 20%-ը` իրենց: Չափից ավելի պահանջկոտ են իրենց և մյուսների նկատմամբ: Հոյակապ ինտուիցիա ունեն և հավատում են, որ անհնարին ոչինչ չկա: Նրանց ճանապարհին կանգնելը նման է մահվան դատավճռի: Նրանց համար, ովքեր խանգարում են կարիճներին, միշտ պահուստային թույն կա կուտակած. նրանք խայթում են հաճույքով և առաջ են գնում առանց ետ նայելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular