Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի ուսանողների օրվան (լուսանկարներ)

2018 թվականի հունվարի 25-ին «Ուլիխանյան» երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի ուսանողների օրվան:
 
Միջոցառումն իրականացվել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկու աջակցությամբ:
 
Ծրագիրն իրականացվել է  միջազգային մարդասիրական համագործակցության (Rossotrudnichestvo) շրջանակներում: 
 
Ուսանողներին շնորհավորելու էր եկել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ներկա էին նաև այլ ռուսական բուհերի ղեկավարներ:
 
Ներկաներին ողջունեց նաև Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը: 
 
Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաև միջոցառմանը ներկա այլ պատվավոր հյուրեր:
 
Լավագույն ուսանողներն արժանացան պատվոգրերի և հիշարժան նվերների:
 
Առավել մանրամասն՝ այստեղ
website by Sargssyan