ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 դպրոցը նշել է հիմնադրման 80-ամյա հոբելյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայրաքաղաքի Վլադիմիր Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ Երևանի պետական կամերային թատրոնում կազմակերպվել է կրթօջախի հոբելյանին նվիրված միջոցառում:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աշակերտները ներկայացրել են դպրոցի 80-ամյա պատմությունը, անցած ուղին, հաջողություններն ու այս տարիների ձեռքբերումները:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ՌԴ և Վրաստանի դեսպանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ հյուրեր, Երևանի ավագանու անդամ, դպրոցի շրջանավարտ Արա Երնջակյանը, ինչպես նաև դպրոցի այլ շրջանավարտներ, ովքեր, մշակույթի, հեռուստատեսության և մի շարք այլ բնագավառներում մասնագիտական հաջողությունների հասնելով, իրենց ներդրումն են ունեցել դպրոցի զարգացման գործում:

Շնորհավորելով դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթօջախի ուրույն դերը սերունդների կրթության և դաստիարակության գործում և մաղթել դպրոցին նորանոր հաջողություններ:

Միջոցառման ավարտին դպրոցի 80-ամյա հոբելյանի առիթով սովորողների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի մանավարժներ Նարինե Ղազանչյանը և Իննա Պապովյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular