ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լենա մորաքույր, կարելի՞ է՝ ես չմեռնեմ»․․․ Այսպիսի հարցերից կխելագարվես․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

GoodInfo-ն գրում է.

Արժեքներ։ Դրանք շատ տարբեր են յուրաքանչյուր մարդու համար։ Սուբյեկտիվ ու րոպեական ցանկություններից բացի, քեզ հետապնդում է ստերեոտիպը, որ դու անպայման պիտի որոշես քո բնակվելու վայրը, հասարակության մեջ քո տեղը, այս կամ այն խավին պատկանելդ։ Բայց արդյո՞ք դա այդքան կարևոր է իրականում։ Ամեն անգամ, երբ մտածում ես հերթական այֆոնի կամ Փարիզ ուղևորության մասին, քանի որ ընկերներիցդ ինչ-որ մեկն արդեն արել է դա, շուրջդ նայիր։

Նայիր ու մտածիր՝ որքանով է դա քեզ համար կարևոր։

Իսկ եթե չգիտես՝ ուր նայել, մենք քեզ կօգնենք, գրում է GoodInfo-ն։

-Լենա մորաքույր, կարելի՞ է՝ ես չմեռնեմ,- մահճակալին պառկած տղան ամբողջովին զրկված է մազերից։ Մաշկը կանաչավուն է։ Տարեց, 60- ամյա սանիտարուհին ցնցվում է ամբողջ մարմնով։ Սրան ընտելանալ հնարավոր չէ։

-Ի՞նչ ես ասում, սիրելիս։ Իհարկե դու չես մեռնի,- իսկ աչքերն արցունքոտվել ես։

-Լենա մորաքույր, հասկանո՞ւմ եք, շաբաթ օրը մայրիկիս ծնունդն է։ Ես նրա համար նվեր եմ սարքել։ Ինքս եմ սարքել։ Ո՞նց կնվիրեմ, եթե մեռնեմ։

Սա է վճարը նրանց համար, ովքեր քայլ են արել այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ Դատապարտված երեխաներ․ մեկին մի քանի ամիս է մնացել ապրելու, մյուսին՝ մի քանի օր։ Այս տղային ոչինչ չի փրկի․ միայն հասցնի նվերը մայրիկին տա․ մի անճոռնի ստվարաթղթե բան։ Ամենաթանկ նվերը։ Ինչպե՞ս դրանից հետո խելքդ չթռցնես։ Իսկ քոնը ո՞ր այֆոնն է։ Յո՞թը, թե՞ դեռ վեցը։ Ամեն ինչ լա՞վ է․ դեմքիդ մա՞շկը, շուրթե՞րդ, նոր հագո՞ւստդ, մեքենա՞դ, բնակարա՞նդ․․․ Սոցցանցերում շա՞տ հավանումներ ունես։ Ո՞վ կմտածեր․ ամբողջ գիտությունը քմահաճույքներդ բավարարելու գործով է ընկած։ Իհարկե, դրանով կարելի է փող աշխատել։ Իսկ այ օնկոլոգիայով առաջ չես գնա։ Փոխարենը մարզասարքեր կան հետույքի համար, դեղահաբեր, որ ինչքան ուտես՝ չչաղանաս, պլաստիկ վիրաբույժներ, ոսկե զուգարանակոնքեր․․․

Ամեն ինչ կա, բայց քաղցկեղ բուժող դեղորայք չկա։ Ինչ ուզես՝ կա, բայց մահացու հիվանդությունների դեմ բուժամիջոց չկա։ Դե ինչ, շուրջդ նայեցի՞ր։ Ցանկություններիդ մասի՞ն ինչ կասես։ Քաղցկեղով հիվանդ երեխան միայն մի ցանկություն ունի․ հաղթահարել հիվանդությունը։ Կամ գոնե ապրել մինչև մայրիկի ծննդյան օրը։ Մարդկանց 97 տոկոսն այս գրառումն իր էջում չի դնի, բայց գոնե 3 տոկասը կդնի։ Ի հիշատակ մահացածների ու նրանց, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular