ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թանկարժեք մեքենա է, վնասը շատ է». Սպիտակցի Հայկոն` կնոջ հետ վթարի ենթարվելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպիտակցի Հայկոն այսօր վթարի է ենթարկվել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրար են բախվել Nissan, Opel և Range Rover մակնիշների ավտոմեքենաները։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի հետ։ Վերջինս նշեց, որ մեքենայի մեջ ինքն ու կինն են եղել, սակայն իրենք չեն վնասվել։

«Տիկնոջս հետ առևտրի էինք գնացել, մտանք շենքի բակ, ես կանգնած էի, եկան խփեցին։ Իմ մեղավորությունը վթարի մեջ ընդհանրապես չի եղել։ Փառք Աստծո, ես ու կինս չենք վնասվել, մեր մեքենան բարձր մեքենա է,- ասաց երգիչն ու հավելեց,- մեքենան է մի քիչ վնասվել, թանկարժեք մեքենա է, ծախսն ամեն դեպքում շատ է, սակայն կարևորն այն է, որ մենք չենք վնասվել։ Ինչպես ասում են, ինչ լինում է, ժեշտին լինի։ Ես դրանից չեմ նեղվել։ Մեքենան ընդամենը փոխադրամիջոց է։ Մարդկային կյանքն ամեն ինչից թանկ է։ Փառք Աստծո, որ մյուս մեքենաների վարորդներին էլ ոչ մի վնաս չի եղել»։

Մանրամասները՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular