Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղային «ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐ», ովքեր անհետացել են Շոու-Բիզնեսից

ՎԻԴԵՈ

lraber.info-ն գրում է....«Հանգուցյալ» բառը ոչ ուղիղ իմաստով կիրառելու նպատակահարմարությունը մեկն է․ ներկայացնել հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնց աստղը վաղուց խամրել է և որոնք տարիներ շարունակ երաժշտական ասպարեզում արդեն «հանգուցյալներ» են «հռչակված»։ Ժամանակին նրանք հեռուստաեթերի սիրելիներն էին, իսկ այսօր նրանց մասին թերևս հիշում ենք միայն մենք։

«Շիկեր»

«Շիկեր» խումբը ծնվեց այն ժամանակ, երբ հայկական շոու բիզնեսում երաժշտական խմբերը թրենդային էին։ Այս խումբն էլ ռուսական «Վիագրա» խմբի նմանությամբ ծնվեց, շարունակաբար փոփոխվեց, բայց ի տարբերություն «Վիագրա»-ի, շուտով «մահացավ»։

Ու չնայած հումորային մի շարք հաղորդումներում այսօր էլ հաճախ անդրադառնում են խմբի «վոկալային փայլուն» ունակություններին, այդուհանդերձ աղջիկները ժամանակին սիրված էին։Խմբի երգչուհիների շեշտակի փոփոխությունները շուտով հանգեցրին նրան, որ հանրությունը ձանձրացավ ամեն անգամ հեռուստաէկրանին նոր դեմք տեսնելով, ուստի հիասթափության ֆոնին «Շիկեր» խումբը դադարեց մասշտաբային լինել։

Խմբի աղջիկներից ոմանք աստիճանաբար հաստատվեցին ԱՄՆ-ում, ոմանք մնացին երաժշտական լուսանցքում, իսկ ոմանք էլ ճիշտ քայլերի շնորհիվ դարձան անհատ կատարողներ։ Ամեն դեպքում, «Շիկեր»-ին իրավամբ կարելի է դասել աստղային «հանգուցյալների» շարքում։

«Թիվ 5»

Թե որտեղ են 2000-ականի սկզբներին դեռահասների սրտեր գերող «ԹԻՎ 5»-ի տղաները, կդժվարանանք պատասխանել։ 2006-2009 թվականներին երաժշտական տասնյակներում առաջատար դիրք գրավող այս խումբը միանգամից «անհետացավ» շոու բիզնես կոչվածից։ Խմբի տղաների՝ Տիկոյի, Ռաֆոյի, Աբոյի, Մավի մասին լրատվամիջոցներում շատ տեղեկություններ չկան

Ամենաթարմ ինֆորմացիան հեռավոր 2009-ին է․ «Թիվ 5»-ի տղաները ամուսնացան, վերջերս մեղրամիսի մասին երգեցին , հայտարարեցին, որ «փոքրիկ անդրանիկին» են սպասում», CD-ի թողարկեցին»։Հավելում՝ ու անցան ընդհատակ։ Խմբի լուծարումից հետո որոշ անդամներ անհատական կարիերա փորձեցին հարթել․ ու թեև և Աբոյի, և Տիկոյի երգերը սիրվեցին հանրության կողմից, այդուհանդերձ նրանց երաժշտական կարիերան, կարծես թե, «մահացավ»։

Սրբուհի Քեքեջյան

90-ականներին հայկական շոու բիզնեսի գագաթում էին մի քանի երգիչ-երգչուհիներ՝ Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյան։ Վերջինս ուներ բազմաթիվ սիրված երգեր, որոնք մինչ օրս էլ քթի տակ երգում են տնային տնտեսուհիները։ Նրա թերևս ամենահայտնի երգերից էր «Պատահական քեզ գտա, պատահական կյանք է սա»-ն։

Սրբուհուն հայ հանդիսատեսը ժամանակին երկրպագում էր այն աստիճան, որ նա Հայաստանում մեծ մենահամերգ ունեցավ։ Իսկ այսօր նրա մասին ինֆորմացիա գտնելու համար «Գուգլ» որոնողական համակարգն է նույնիսկ անզոր։

Թե որտեղ է 90-ականների ամենապահանջված երգչուհիներից մեկը, մեզ հայտնի չէ։ Բայց այն, որ նրան այսօր շատ քչերն են հիշում, արձանագրում է, որ երգչուհին աստղային «հանգուցյալների» շարքում է։

Միստր X

90-ականների երաժշտական աստղաբույլի թերևս ամենավառ ու տպավորիչ կերպարներից էր երգիչ Միստր X-ը՝ Արթուր Հակոբյանը։ Հանրությանը ներկայանալով սև դիմակով՝ նա գերեց շատերի հետաքրքրասիրությունը ու «ստիպեց» իրեն սիրել ու լսել։ Ձայնային գեղեցիկ տվյալներն էլ երգչին հետաքրքրասիրության դաշտից տեղափոխեցին պրոֆեսիոնալ բեմ։

Ու քանի դեռ հանրությունը չգիտեր՝ ով է թաքնված սև դիմակի հետևում, երկրպագուների բանակն ավելանում էր։ Բայց արի ու տես, որ երգչի «հաջողության գլխավոր գրավականը» նրա դիմակն էր, որը «Երկու աստղ» մրցույթի ժամանակ «պատռեց հենց երգիչը»։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց այդ օրվանից նա դարձավ հայկական շոու բիզնես ստանդարտ կատարողներից մեկը և այդպես էլ մեկ այլ «մակարդակի» չհասավ։ Այսօր Արթուր Հակոբյանի մասին մամուլում շատ տեղեկությունն չկան։

Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով
Ամենադիտված