ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կառլ-Հայնց Շայդեին՝ քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում ծավալած բարեգործական լայնածավալ աշխատանքների համար:

Հանդիպման ընթացքում Կառլ-Հայնց Շայդեն ներկայացրել է 2018թ. ընթացում մայրաքաղաքում նախատեսված բարեգործական ծրագերը: Նրա հավաստմամբ՝ այս տարի աշխատանքների ծավալներն ավելի մեծ են լինելու՝ կապված Երևանի հիմնադրման 2800-ամյակի, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի, Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ:
Հիշեցնենք, որ քահանա Կառլ-Հայնց Շայդեի ջանքերով և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում իրականացվում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որի շրջանակում Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շահառուները օրական մեկ անգամ տաք և կալորիականությամբ հագեցած ճաշ են ստանում, ինչպես նաև օգտվում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Տարեցտարի ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular