ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի։

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր Սաքունցին քչերն են ճանաչում, բայց ճանաչողներն էլ ամենևին ոչ լավ լույսի ներքո են ճանաչում։ Այս հայտնի գրանտակերը այն տեսակներից է, որ 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի։ 
Այսօր Սաքունցը հերթական անգամ ապացուցել է իր ճղճիմ տեսակը՝ իր էջում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին և շահարկելով դեպքեր, որոնց մասին բազմիցս խոսվել է ու տրվել է սպառիչ պատասխաններ։ 
Սակայն վերջինս այնքան ճղճիմ կենդանատեսակ է, որ հարկ չի համարել ծանոթանալ պատասխաններին ևս կամ դիտավորյալ անդրադառնում է դեպքերի միայն մի կողմին։ Նա շահարկում է անցած դեպքեր՝ մոռանալով իր իսկ փտած ներկան։ Այս կենդանատեսակին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ այն գարշահոտությունը, որ սոցցանցերում տարածում է Սաքունցը միայն իր գոյությամբ։ 
Ի դեպ, պետք է առնվազն Սաքունց լինել՝ չհասկանալու համար, որ նմանատիպ գրառումներից պարզ զգացվում է, որ դրանք որոշակի պատվերի շրջանակում են գրվել։ Եվ եթե Սաքունցը այնքան հիմար է, որ չի հասկանում, ապա ստիպված ենք նրան հուշել, որ շատ ջանքեր ներդնել պետք չէ՝ հասկանալու համար, թե ում ականջներն են երևում այդ գրառման հետևից։
Ծառուկյանի դեպքում սաքունցանմանններ շատ են եղել, որոնք խոսել են, բամբասել, հերյուրել, և Սաքունցը ո՛չ առաջինն է և ո՛չ էլ վերջինն է լինելու։ Պարզապես զարմացնում է այն փաստը, որ այս չվերացող տեսակը ամեն անգամ վերարտադրվում է ինչ-որ մեկի դեմքով կամ տեսքով։ Սակայն ինչպես ասում է հայտնի խոսքը, շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular